Մանկական բան-ման

Nov 21, 2010 14:30


«Եվրատեսիլ» մրցույթի վերաբերյալ կարծիքս հետևյալն է. անհամ ու չհիշվող երգերի ու բարդույթավորված ազգերի զգացմունքները շահագործող փառատոն։ Բացառություններ լինում են, բայց հազվադեպ։ Հայաստանի մասնակցությունն այդ միջոցառմանը համարում եմ դրամի, ժամանակի ու էներգիայի անիմաստ ծախս։

Նույն մրցույթի մանկական տարբերակն, ըստ իս, էլ ավելի անհաջող ու անհետաքրքիր է։ Երբեք չէի դիտել, երեկ այդ «բացը» լրացրեցի։ Բացի հայկական թիմից, մնացած բոլոր երեխաները ավելի շուտ դեռահասների մարմնավաճառություն կարող էին խորհրդանշել, քան մանկություն։ Երեխայի տեսք ունեցող միակ թիմն, ինչպես ասացի, մերն էր։ Այլոք՝ գրիմի և զգեստների շնորհիվ, նման էին մեծացած-փոքրացած, «կյանք տեսած» ծյոծյա-ձյաձյաների։ Վրաստանի ներկայացուցչի համարից առաջին մտքիս եկած առաջին բանը «ցիրկի պուտանկա» արտահայտությունն էր։

Երգերի որակի մասին...

Ամենահաջողն, ըստ իս, այնուամենայնիվ Վրաստանինն էր։ Երգ կար յուրօրինակ մեղեդիով։ Երգչուհու ձայնն էլ էր լավը։ Ելույթի վերջում արդեն ասում էի. «Լավ, էս խեղճ երեխուն, որ սենց լավ երգում է, ինչո՞ւ են սենց լկտի ներկել»։

Եթե ես լինեի տեղերը բաշխողը, առաջինը կտայի Վրաստանին, երկրորդը՝ Սերբիային, երրորդը՝ Հայաստանին։

* * *

Ընդհանուր առմամբ լրիվ համաձայն եմ village-foolայս կարծիքի հետ. «Конкурсов этих и взрослых-то не смотрю, воротит. Участвовать в соревнованиях такого низкого уровня стыдно. А детей слать туда, это вообще перестать уважать себя. Да и рабство это. Если б это был-бы конкурс учеников музыкальных школ скажем Арагацотна, то его бы и не заметили и не отметили бы. А ведь по уровню он был бы выше наверняка.»

Ընկերանալ Ֆշտուկ


ուղեղի թռչնագրիպ, երաժշտություն

Previous post Next post
Up