«Հայատյացությունը թուրքական և ադրբեջանական կինոյում»
Ուրբաթ, նոյեմբերի 12, ժամը 15:00 «Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում կկայանա թուրքական և ադրբեջանական քարոզչական կինոնկարների դիտում։
Դիտումների նպատակն է հայկական հանդիսատեսին տեղեկացնել ադրբեջանական և թուրքական կինոյում հայատյացության թեմայի շահագործման, այդ երկրներում կինոն որպես հակահայկական քարոզչության գործիք օգտագործման օրինակներին։
Կցուցադրվի Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության պատվերով նկարահանված պատմական ժանրի «Հարյուր քսան» գեղարվեստական ֆիլմը, ինչպես նաև մի շարք ադրբեջանական արտադրության նյութեր՝ կարճամետրաժ կինոնկար, մուլտֆիլմ, այլ տեսանյութեր։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ Ադրբեջանում և Թուրքիայում վարվող հակահայկական քարոզչության մասին։
Մուտքն ազատ է։
«Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2003 թվականին։ Կազմակերպության նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը, հայ մշակույթի զարգացմանն աջակցելը, կրթական ծրագրերի մշակումը և իրագործումը։
Ընկերանալ Ֆշտուկ