Double trouble բլյուզի հեղինակն է բլյուզի «չիկագոյան դպրոցի» ներկայացուցիչ Օթիս Ռաշը, կատարում է Էրիկ Քլափթոնը։ Այս երգի բազմաթիվ տարբեր կատարումների ձայնագրություններ կան, չորս րոպեից մինչև իննը րոպե տևողությամբ։ Անհավատալի է, թե նույն երաժիշտը, արդեն քսան տարուց ավելի նույն երգը կատարելով՝ ինչքան տարբեր ձևերով կարող է նույն ստեղծագործությունը ներկայացնել։ Կան շատ շաբլոն, նույնիսկ կասեի էստրադային տարբերակներ։ Ու կա մեկ հայտնի կատարում, որի մասին բոլորը գիտեն, որ սա ԱՅՆ կատարումն է... Ութ րոպե վեց վայրկյան տևողությամբ համերգային ձայնագրություն է, արված 1979 թվականի դեկտեմբերին Տոկիոյի «Բուդոկան» դահլիճում։
Մինչև չորրորդ րոպեն այն հաճելի, բայց այնուամենայնիվ սովորական բլյուզ է։ 4:09-ից կիթառի սոլո է սկսվում, որը YouTube-ի մեկնաբանություններում մի կին նկարագրեց հետևյալ կերպ. «What he is doing with guitar only possible to do with woman»։ («Ինչ նա կիթառով է անում, հնարավոր է միայն կնոջ հետ անել»)։ Լավ իմաստով, էլի :)
Եւ այսպես, տիկնայք և պարոնայք, Mr. Eric Clapton, Double trouble.
Click to view
Ընկերանալ Ֆշտուկ