Անդարդ երկիր Հայաստան

Jun 18, 2010 01:12

Թագուհու ծնունդը բնապահպանական երանգով

Տեղադրվել է 17-06-2010

Սիրահարների այգում այսօր ծնունդ էինք նշում:

Մենք դեռ կհամակերպվեինք բացօթյա, ֆուրշետային, մի քիչ հողոտ ու ավազոտ, առանց դասական նվագախմբի ուղեկցության, կարճ ասած առանց ամրոցի, առանց դղյակի, առանց արքայավայել հանդիսության ծննդյան տարեդարձի հետ: Բայց այ թե ինչ կասեր Ձերդ Գերազանցություն Եղիսաբեթ II-ը, եթե իմանար, մենք երեւի այդպես էլ չիմանանք:

Պարզվում է ամեն տարի Մեծ Բրիտանիայի դեսպանատունը թագուհու ծնդդյան տարեդարձը պարտադիր նշում է: Եվ արդեն երկու տարի է, ինչ ծննդյան տոնակատարությունը դուրս է եկել դեսպանատան պատերից ու ավելի լայն շրջանակով է նշվում:

«Երկու տարի է, ինչ նշում ենք թագուհու ծննդյան տոնը բացօթյա: Քանի որ այս տոնը Բրիտանիայում համարվում է ազգային տոն, ապա ասեմ, որ մերը միակ դեսպանատունն է, որ նման հանդիսությամբ նշում է ազգային տոնը»-նշեց Մեծ Բրիտանաիայի դեսպանատան հաղորդակցության գծով պատասխանատու Մարիա Սադոյանը:

Թագուհու երեւանյան ծննդյան տարեդարձին ներկա էին դեսպանատների ներկայացուցիչներ, տարբեր ՀԿ-ների անդամներ, պաշտոնյաներ, ռեժիսորներ, արվեստագետներ եւ… Թիթեռնիկներ, ոզնիներ: Չէ, դե բնականաբար իսկական չէ: Պարզապես բրիտանական ազգային տոնի շրջանակներում նաեւ ներկայացվել էին Արեւորդի կազմակերպության սաների ձեռքերով աղբից պատրաստված քանդակներ, հագուստներ, նաեւ «ջուր» թեմայով լուսանկարների ցուցահանդես:

«Մենք շնորհակալ ենք դեսպանատանը մեզ ընձեռված հնարավորությունից, ու որ նրանք կարեւորեցին այս միջոցառմանը մեր մասնակցությունը եւս: Մեր գլխավոր նպատակն է, որ հանրությունը հասկանա ու գիտակցի այսօր մեր դեմ ծառացած էկոլոգիական խնդիրներն ու վտանգները»,-ներկայացրեց «Վայրի բնության եւ մշակութային արժեքների» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

Ե՛վ ծննդյան հանդիսությունը, ե՛ւ բնապահպանական միջոցառումը Սիրահարների այգում շարունակվեց մինչեւ ուշ երեկո:

Լիլիթ Գրիգորյան

Սկզբնաղբյուր

Ընկերանալ Ֆշտուկ


երևան, փախած, 2010

Previous post Next post
Up