Երգենք հայերեն...

Jun 17, 2010 22:52


«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ շաբաթ օրը` հունիսի 19-ին, ժամը 19:00-ին Շառլ Ազնավուրի («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց) հրապարակում տեղի կունենա օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ քաղաքացիական շարժման նպատակների հետ համերաշխության համերգ։

Այս պահին համերգին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել.

Դավիթ Ամալյանը
Վահան Արծրունին
Արմենոիդսը
Էդվարդ Զորիկյանը
Վահրամ Թաթիկյանը
ՀՏ Հայկոն
Ռուբեն Հախվերդյանը
Մհեր Մանուկյանը
Մկրտիչ Մկրտչյանը
Շուշան Պետրոսյանը

Հրավիրում ենք բոլորին մասնակցել միջոցառմանը և միացնել Ձեր ձայնը Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման օրինագծի դեմ։

* * *

Մի հարց կա միայն. իսկ Արմենոիդզը միայն հայերենով երգեր ունի՞։ Ցանկացած դեպքում, կարելի է գնալ-լսել։ Ու մեկ դիտարկում. ռոք չկա։ Երևի դիփփարփլական համերաշխությունը հետ է պահում նման համերգի մասնակցելուց... Փոխարենը ՀԴՄ-ների մասին կերգեն ինչքան ուզես :)

* * *

Պարզաբանում Անահիտ Սարգսյանից. «Ռոք խմբեր չեն լինելու, որովհետև իրանց համար շատ ավելի լավ տեխնիկայա անհրաժեշտ...դա էլ հավելյալ գումար արժի։ Իսկ ընդահանրապես առաջիններից մեկը Empyray-նա համաձայնվել, բայց քանի որ տեխնիկա չկա ցավոք չեն երգի :(»

Ընկերանալ Ֆշտուկ


հայերեն, երևան, գործողություն, 2010

Previous post Next post
Up