Քանի որ
Փիղը ինձ որպես զսպվածության օրինակ է բերում, ապա ևս մեկ զուսպ գրառում օտարալեզու դպրոցների թեմայով... ;)
Օտարալեզու դասավանդմամբ դպրոցների կողմնակիցները, որպես մեղմացնող փաստարկ բերում են այդ դպրոցների «ոչ պետական» լինելը։ Բայց տեսնենք թե ինչ է գրված
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նոր օրենքի նախագծում.
Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ միջպետական, միջգերատեսչական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
Միջգերատեսչակա՞ն։ Այդ ո՞րն է։ «Բացառապես» բառը որ գրել են, բա «ինչպես նաև»-ը ինչի՞ համար է։ Քիչ մը բացառապես, հա՞։
Նաև ուշադրություն դարձրե´ք. փոփոխություններ առաջարկվում են ոչ միայն «Լեզվի մասին» օրենքում, այլև «Հանրակրթության մասին» օրենքում։
* * *
Մի հետաքրքիր պահ էլ... Ասում են. «Ընդամենը 15 դպրոց»։ Իսկ գիտե՞ք ընդամենը քանի ավագ դպրոց է նախատեսված ամբողջ ՀՀ համար։ Համաձայն ԿԳ նախարարության
այս ցանկի՝ 91 դպրոց, որից երեքը Բլեյանի դպրոցի ենթակառույցներ են։ Համեմատենք 89 դպրոցը առաջարկվող տասնհինգի հետ։ Այդքան էլ աննշան թիվ չէ։
gasparian ու Myheartsmirror-ին շնորհակալություն եմ հայտնում հղումների համար։
Ընկերանալ Ֆշտուկ