Առաջինը, չնայած, ոչ էլ թե առանձնապես նորություն է.
«Հայկական երկաթգծեր» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման հանձնելու գործընթացը կարող է ավարտվել 2008 թվականի սկզբին: Այս մասին, այսօր բրիֆինգի ժամանակ հայտնել է Տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա նշել է, որ ընկերությունը կոնցեսիոն կառավարման հանձնելու նախնական մրցույթը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին, որին մասնակցելու համար արդեն այսօր դիմել են 45 ընկերություններ, որոնց անունները նախարարը նախընտրեց չհրապարակել։
Երկաթուղին վաճառելուց հետո կմնան միայն ճանապարհները։ Մի երեք, ամենաշատը՝ չորս տարուց ճանապարհներն էլ կսկսեն վաճառել։
* * * * *
Երկրորդ նորությունը կրթական համակարգից է.
«Այս տարի, նախորդ տարվա ցուցանիշի հետ համեմատ, առաջին դասարանցիների թիվը պակասել է 3-4 հազարով: Շրջանավարտների թիվը մոտավորապես կազմում է 49-50 հազար աշակերտ»,-այսօր ասաց ԿԳՆ միջնակարգ կրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Ժողովրդագրական տեսակետից այս թվերի մասին
արդեն գրել եմ. համեմատեք թվերը՝ ավարտել են 49-50 հազար, ընդունվել՝ 30 հազար։
Մի մանրամասնում էլ.
«եթե անցյալ տարի առաջին դասարանցիները այբուբենը սերտում են 3 ամսում, ապա հիմա նրանք այդ կարող են հաղթահարել մինչև ապրիլ»
Ինչ լավ ա, չէ՞։