Գրում է Հրեգը...
Օտարալեզու դպրոցների մասին բուռն, հաճախ ավելորդ էմոցիոնալ քննարկումների արանքում կորավ այն հիմնական հարցը, որի պատասխանը պետք է սպասենք նախարարությունից, այն է ՝ ո՞րն է վերջապես այդ դպրոցների բացման անհրաժեշտության հիմնավորումը։ Մինչև հիմա եղած պատասխանները հիմնավորում չեն, քանզի.
- Արդյո՞ք այն, որ ռուսական կրթությամբ մարդիկ էլ կարող են հայրենասեր լինել, փաստարկ է օտարալեզու դպրոց բացելու։ Նույն տրամաբանությամբ կարելի է ասել՝ եկեք փակենք ֆիզմաթ թեքումով դպրոցը, քանի որ այնտեղից երբեմն սրիկաներ են դուրս գալիս։
- Արդյո՞ք ռուսական կրթություն ունեցողները գիտեն միայն ռուսերեն։ Եթե ոչ, ուրեմն անհիմն է նաև այն փաստարկը, թե օտարալեզու դպրոցները պետք են օտար լեզվի իմացության համար։ Փաստորեն ինչ-որ լեզվի տիրապետելու համար անհրաժեշտ չէ այդ լեզվով կրթություն ստանալ։ Ռուսական կրթություն ունեցողը կարող է իմանալ անգլերեն, հայկական կրթություն ունեցողը կարող է իմանալ ֆրանսերեն և այլն...
- Այսօր ամենաքիչը 2 օտար լեզվի իմացություն է անհրաժեշտ "մրցունակ" լինելու համար, այսինքն ցանկացած դպրոցում 2-րդ, 3-րդ օտար լեզվի խորացված և որակյալ դասավանդումն անհրաժեշտություն է: Եթե նախարարությունը չի կարողանում դա կազմակերպել հայալեզու դպրոցում, ապա ինչո՞ւ դա պետք է ստացվի ռուսալեզու կամ իսպանալեզու դպրոցում։
- Հասարակության որոշ հատվածի մոտ պահանջարկի առկայությունը նույնպես փաստարկ չէ, պահանջարկ կա նաև փողով բանակից ազատվելու, դա էլ ե՞նք բավարարելու օրենսդրորեն։
Իսկ մինչ մենք փաստարկում ենք,
այսպիսի ասեկոսեներ են տարածվում...
Փիղը ճշտել է, «Պուշկինի դպրոցից հերքում են այդ «լուրը»
Ընկերանալ Ֆշտուկ