Չեմ հասցնում ո´չ Ֆեյսբուքին, ո´չ էլ Կենդանի Մատյանին հետևել։ Հարցազրույցներ-հարցազրույցներ։ Ամենամանթրաժն այն է, որ արդեն անցկացված 22 հարցազրույցների արդյունքներով
քարոզչության վերաբերյալ դասընթացի 16 տեղն էլ կարելի է լրացված համարել։ Եւ սա այն դեպքում, որ մի 25 հատ էլ հարցազրույց դեռ պետք է արվի ու համոզված եմ, որ էլի բավականին թեկնածուներ կլինեն։ Ցավոք մեր գրասենյակի «դահլիճում» ավելի շատ մարդ տեղ չի անում։ Չգիտեմ ինչ անել :(
Առաջարկում են նույնիսկ զուգահեռ երկու դասընթաց անցկացնել, բայց ֆիզիկապես անհնարին է կառավարման տեսակետից, նաև առողջական առումով էլ, ուղղակի չեմ քաշի։
Ընկերանալ Ֆշտուկ