Ի՞նչ է հիշելը

Apr 25, 2010 01:55

23-ին ջահերով երթի է։ Շատ ծանոթներ տեսա։ Ոմանց ներկայությունը ինձ համար անսպասելի էր, բայց ուրախալի։ Օրբելի փողոցի շենքերի շատ պատուհաններում մոմեր էին վառվում։ Երբ արդեն Ծիծեռնակաբերդից իջնում էինք դեպի «Հրազդան» մարզադահլիճ, ջահել երեխեքի էլի խմբեր տեսանք, որ նոր-նոր բարձրանում էին դեպի հուշարձան այդ կողմով։

* * *

Ամսի 24-ին ոչ հեռուստացույց եմ միացրել, ոչ էլ մտածել, թե ով ինչ կասի... Մենք մեր անելիքը ունենք, պիտի անենք։ Ամեն օր, ամեն ժամ, գլուխներս կախ, առանց սրա-նրա իրարամերժ հայտարարությունները լսելու և այդ բառաղբը վերլուծելու։

Այսօր զույգի հետ ծանոթացա. ամուսինը Մոսկվայի հայ է, կինը՝ ռուս։ Հաջորդ շաբաթ մեկնում են Քարվաճառի գյուղերից մեկում ապրելու։ Հիշելը սա է։ Հիշելը՝ կռվել է։ Հիշելը՝ ապրել ու բազմանալ է, կրթել ու դաստիարակել է, հիշելը՝ տեր կանգնել է, զենք ունենալ - զենքին տիրապետել է։

հայք, հայեր, ապրիլի 24

Previous post Next post
Up