Հիմա սկսելու ենք վռազ-վռազ ադրբեջաներենով կայքեր սարքել։ Ինչո՞ւ։ Որովհետև եթե ադրբեջանցիները սարքում են հայերեն կայքեր, նկարահանում են հայերեն կինոներ, ապա եթե մենք ի պատասխան նույնը չանենք, ուրեմն կնշնակի «պարտվում ենք տեղեկատվական պատերազմում»։ Ու նորից կսկսեն լրագրողները հարցեր տալ. «Պարոն Վրթանեսյան, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պարտվում ենք տեղեկատվական պատերազմում»։
Որևէ մեկը չի մտածի. իսկ ի՞նչ ունենք թուրքերին ասելու։ Ինչո՞ւ ենք ուզում ասել։
Ո՞րն է մեր ասելու նպատակը։
Ադրբեջաներեն կայքեր կամ հեռուստաալիքներ պետք է ստեղծվեն, ոչ թե որպեսզի մենք մեզ լավ զգանք, այլ ադրբեջանցիներին ինչ-որ ուղերձներ փոխանցելու, մեր նպատակներին ծառայեցնելու համար։
Տես նաև.
Ընկերանալ Քարոզչություն Ֆշտուկ