Մեր տանը գրքեր շատ կային։ Նոր լավ գիրք որ ընկնում էր մեր ձեռքը, միշտ վիճում էինք, թե ով ումից հետո է կարդալու։ Հազարավոր գրքեր ունեինք, որոնցից մոտ հարյուրը անընդհատ վերընթերցում էինք։
«Ռանչպարների կանչը» մի տաս անգամ կարդացել եմ, «Английский детектив» կապույտ կազմով մի ժողովածու կար՝ դա մի քսան անգամ, և այլն...
Հիմիկվա մեր բնակարանում գրքերը համեմատաբար քիչ են։ Ընդ որում, քանի որ կարգին պահարաններ չունենք, ամբողջ բնակարանով մեկ «տարածված են». մի սենյակում պահարան, մյուսում՝ գրադարակներ, մի տեղ էլ ուղղակի արկղերով շարած են։
Մի օր մեր տուն քննիչ է գալիս, թե. «Ձեր բակում ավազակային հարձակում է եղել, պետք է ցուցմունք վերցնեմ»։ Նստում է, սկսում է գրել, մեկ էլ գրապահարանն է աչքովն ընկնում, մեջը մի 100-120 հատ գիրք։ «Յաա, էս ի՜նչ հարուստ գրադարան ունեք»։ Կինս ու ես միաժամանակ ժպտացինք իր այդ ակնարկից։
Ոստիկանը կարծեց, որ լավ զգացինք, արագ ավարտեց հարցաքննությունը (որը լրիվ անիմաստ էր, քանի որ ո´չ տեսել էինք, ո´չ էլ տեղյակ էինք) ու գնաց։
- Կար, որ ասաց «Ինչ էլ հարուստ գրադարան ունեք», միանգամից էն երկու մլիցու անեկդոտը հիշեցի, - ասաց կինս։
- Հա, ես էլ, - ասացի ես։
Անեկդոտը գիտեք, չէ՞ :)
ԸնկերանալՌուս-հայերեն բառարան Ֆշտուկ