Բազմաչարչար հայ ժողովուրդն ու մենք

Feb 19, 2010 17:00


Անեկդոտ. մի մարդ ծառ է բարձրանում ու լռվում է։ Ձայն է տալիս, համագյուղացիները հասնում են օգնության։ Մեկն ասում է. «Գիտեմ, ինչ պիտի անել։ Պարան բերեք։» Պարանը բերում են, ծայրը նետում ծառին լռվածին, ասում թե կապիր գոտկատեղիդ շուրջ։ Մարդը կապում է պարանը, գյուղացին վերցնում ու կտրուկ քաշում։ Խեղճը ծառից ընկնում, ջարդուփշուր է լինում։ «Արա, խելա՞ռ ես, ( Read more... )

գաղափարախոսություն, հայք, քարոզչություն, հայեր, պատմություն, դիցաբանություն

Leave a comment

nrbakert_tashuk February 19 2010, 13:44:30 UTC
Հիշելու համար նախ պետք է ԻՄԱՆԱԼ: Մեր բոլոր խնդիրները նրանից են, որ մենք մեր սեփական պատմությունը շատ վատ գիտենք, կասեի՝ համարյա չգիտենք: Դուք հիշո՞ւմ եք մեր Հայոց պատմության դասագրքերը՝ երկու խղճուկ, բարալիկ գրքեր, մեր բազմադարյա պատմությունը երկու խղճուկ գրքերի մեջ ամփոփված /7-8, 9-10 դասարանների համար/: Հիշո՞ւմ եք... Ու փախարենը Խորհրդային Միության պատմությունը՝ չորրորդ դասարանից սկսած, որն իրականում Ռուսաստանի պատմությունն էր: Մենք ավելի լավ գիտենք Սուվորովն ինչ է ասել զինվորի մասին ու զինվորին, քան Մամիկոնյանը, Նժդեհն ու Անդրանիկը: ԵՎ վիճակը հիմա էլ նույնն է: Ես ավելի լավ պատկերացնում եմ Լյուդովիկոս XIII արքունիքը, քան Արշակ Երկրորդի, որը ՀԱՆՃԱՐԵՂ տիպ էր, իր Արշակավանի պլաններով, առաջին սոցիալ-կոմունիստը, ես կասեի: Ինչ էին հագնում հայոց թագուհիները, ինչ մատանիներ ունեին, և այլն, դրա իմացությունն էլ է շունչ տալիս պատմությանը, իսկ մենք ֆիլմեր չունենք, մուլտֆիլմեր չունենք, ոչ մի, այսպես կոչված, մասսայական դիդակտիկ նյութեր չունենք... Պատմության թանգարանները այդ արդյունավետությունը չունեն... պատյանի մեջ դրված սուրն այդքան ազդեցիկ չէ, ( ... )

Reply

ahousekeeper February 19 2010, 15:32:15 UTC
Հենց դա էլ ասում եմ. չգիտենք մերը, դրա համար սկսում ենք ինքներս մեզ որպես օտար վերաբերվել։ Անհասկանալի պահանջներ ներկայացնել ու կոմպլեքսավորվել։

Reply

nrbakert_tashuk February 20 2010, 19:17:49 UTC
Օտարի պեսը դեռ ոչինչ!!!! "Օտարի պեսը" գոնե տարրական հարգալից վերաբերմունք է ենթադրում ի սկզբանե եվ ընդհանրապես (գիտեք մեր "հարգալից վերաբերմունքը", երբեմն ստորաքարշ, օտարների նկատմամբ).... Մենք չիմանալով մերը, հիանում ենք ուրիշների ամեն ինչով, ու դադարում հարգել մեզ-որպես մեկի, որը չունի արժանիքներ ու ձերքբերումներ և այդ իսկ պատճառով արժանի է արգահատելի վերաբերմունքի... սա է վատը... ու տխուր է: Թեև մյուս կողմից, երբ մտածում եմ, թե խորհրդային «հիշողության և ազգային պատմության» մսաղացից հետո դեռ այսքան բան պահպանել ենք, ուրեմն մեր գենետիկ հիշողությունն ու տեսակի պահպանման գենն ինչ հզոր է, որ դեռ այսպիսի պարագաների ներքո անգամ հիշում ու պահպանում ենք.... է, միևնույնն է, ինչպես ասում էր իմ դասախոսներից մեկը «հայոց մշակույթը բոլոր դարերում միշտ մի քանի ջահակիրներ են կրել իրենց վրա», դա այդպես էլ կա, ցանկացած ազգի մեջ ազգը, բոլոր ոլորտներում, առաջ են տանում ջահակիրները... ու նույն այս պահին իմ մի միտքը հիշեցի՝ վերջերս մտածում էի, որ մենք լավ ազգ ենք, թեկուզ այն բանի համար, որ մեր մտավորականներից ու ազգային գործիչներից ոչ մեկ մեր ազգի ( ... )

Reply

100% ext_142030 February 19 2010, 21:38:10 UTC
Մեր պատմությունը անկանխատեսելի է, հիրավի։ Նոր Ռաֆֆիի կարիք կա։

Reply

(The comment has been removed)

nrbakert_tashuk February 20 2010, 19:31:00 UTC
Համաձայն եմ ձեր հետ: Ձեր մոտեցումը այլ կերպ կոչվում է «հաղթում է ինֆորմացիային տիրապետողը»: Տեղյակ ես, տեր ես... Գիտես, հաղթող ես... Հատկապես հիմա, երբ պատերազմները մեծամասամբ տեղեկատվական հարթությունում են: Նույնիսկ ռեալ պատերազմները զուգահեռաբար տարվում են տեղեկատվական հարթություններում... հասարակական կարծիքի ստեղծման համար, օրինակ...

Reply


Leave a comment

Up