Անցած աշնանը
FreedomFight777-ի հետ շրջում էինք Գյումրիի դպրոցներում։ Այցելեցինք նաեւ Գյումրիի մոտակա գյուղերից մեկի դպրոցը։ Երեխաներ էի լուսանկարում բարեգործական կազմակերպություններից մեկի գովազդի համար։ Այդ դպրոցում մի տարօրինակ բան նկատեցի՝ առաջինից մինչեւ երրորդ դասարաններում տղաների թիվը անհամաչափորեն մեծ էր։ Ասենք 20 հոգիանոց դասարանում 6-7 աղջիկ կար, մնացածը՝ տղաներ։
Ավելի ճիշտ, միանգամից ոչ էլ թե ուշադրություն դարձրեցի, արդեն երբ գնում էինք, նոր հասկացա, որ ցածր դասարաններում անսովոր քիչ էին աղջիկները։ Ասացինք այս մասին մեր վարորդին։ Պատասխանն ուղղակի ջախջախիչ էր.
- Հիվանդանոցներում «էխո» են դրել։
- ?
- Գեղացիք, որ տեսնում են աղջիկ ա, աբորտ են անում։