Երեխաներ շատ ունեցեք ու լավ դաստիարակեք

Nov 26, 2009 15:44


Շուռը գրում է.
Լսեցիք, անցած օրը Վազգեն Խաչիկյանը՝ թոշակների հարցերով զբաղվող շեֆամարդը, դուրս տվեց (ոչ հայր կամ մայր կամ այլ ինչ) իր մանկական բերանից հետւեյալը՝ եթե ուզում եք թոշակի անցնելուց նորմալ ապրել, շատ երեխա ունեցեք, լավ դաստիարակեք, որ իրանք էլ ձեզ լավ նայեն։

Ամեն ինչ շատ ճիշտ է ասում այս չինովնիկը։ Բայց հարց է ծագում. եթե պետությունը ձեռքերը լվանում է ու կողմ քաշվում, ու ամեն ոք պետք է ինքն իր գլխի ճարը տեսնի, ապա դու՝ Վազգեն Խաչիկյանդ քո ղեկավարած պետական մարմնով հանդերձ, էլ ո՞ւմ ես պետք։ Էլ ո՞րն է քո աշխատավարձ ստանալու, պաշտոն ունենալու, մթնոլորտը ածխաթթու գազով ու մեթանով աղտոտելու իմաստը։

Ընկերանալ Ֆշտուկ


ժողովրդագրություն, սահմանափակ պատասխանատվությամբ պետություն, անասնապատում

Previous post Next post
Up