Aug 27, 2009 13:04
Ծնգլահան արեցին։
Չգիտես ինչու, հայրենակիցներս որոշել են, որ իրենց կայքերի ամեն մի թարմացման, ամեն մի միջոցառման և ամեն մի զահրումարի մասին ես պետք է տեղյակ լինեմ։
The Club, Naregatzi Art Institute, News.am, LouysWorld ու տասնյակ այլ ռեսուրսներ, որոնց ես երբեք ո´չ էլփոստի հասցե եմ տրամադրել, ո´չ էլ խնդրել եմ, որ ինձ նամակներ ուղարկեն։ Ամենից շատ նյարդայնացնում է այն, որ նամակների մեծ մասը գալիս են կոդավորումը թռած կամ էլ HTML-ը իրար խառնված, երբեմն մեգաբայթանոց կցած ֆայլերով։
Ոմանց բողոքում ես՝ դադարեցնում են սպամ ուղարկելը, փոխարենը նորերն են սկսում ուղարկել։
Ամենատհաճն այն է, որ որոշ դեպքերում ծանոթներ են, բայց երբ ասում ես՝ մի բան էլ իրենք են նեղանում, որ չես ուզում ամեն օր (կամ, ամեն շաբաթ, էական չէ) իրենց կայքերը այցելել։
Չգիտեմ ով ոնց, բայց սրանից հետո ես էլ եմ հատուկ մի newsletter կազմելու ու սկսեմ ուղարկել բոլոր այն հայրենակիցներիս, ով ինձ սպամ է ուղարկում։ Ասենք, բլոգիս գրառումներով։ Թող կարդան, էլի...
спам,
համացանց,
հայեր,
անասնապատում