Չաղդամվե՞նք մի հատ

May 25, 2009 14:16

Առաջարկ եղավ այս գովազդային պաստառը Յանդեքս թոփ մտցնել։ Սկզբից ոգևորված էի, հետո որոշ տարակուսանք առաջացավ մոտս։

Նախ, «Աղդամը» կսազեր ավելի շատ քաղցր գինուն, վերջիվերջո ինքն արդեն որպես պորտվեյնի անուն քաջ հայտնի է հետխորհդրային տարածքում։ Սա ուղղակի, զուտ շուկայագիտական նկատառում։

Երկրորդը, թեպետ «ավերիչ ուժ» սլոգանը ես առաջարկեցի, բայց ընդհանուր առմամբ եթե նայենք, ըմպելիքն «Աղդամ» անվանելը գրեթե հատում է առողջ ցինիզմը նիհիլիստական ցինիզմից անջատող սահմանը։ Ըստ իս չափից շատ ենք հեռանում մեր՝ ստեղծագործ ազգ լինելու իմիջից։

Ես ինքս հանգիստ եմ վերաբերվում Աղդամի ոչնչացմանը, բայց արդյո՞ք պետք է այդ ոչնչացումը բրենդ դարձնենք։

Սերյոգ ջան, կներես, որ քննադատորեն (ավելի ճիշտ՝ զգուշորեն) եմ մոտենում այս ամենին։ Թող մարդա իր համար որոշի, արդյո՞ք արժե սա Յանդեքս թոփ մտցնել։

Арцах Акбар!

агдам, lj, շանթամբոխ, քարոզչություն

Previous post Next post
Up