Ликбез по теме Ходжалы

Feb 23, 2009 20:30

Այս հոդվածը գրել եմ երեկ չէ առաջին օրը, այսօր Պանորաման տեղադրեց։ Սա պետք չէ տարածել, ընդհանրապես այդ թեմայով ինչքան գրեք, այնքան ադրբեջանցի թուրքերի ջրաղացին շատ ջուր կլցնեք։ Ուղղակի գրել եմ հակիրճ ինչ է եղել ու նաև մի քանի հղում տվել հայկական աղբյուրների վրա։ Եթե ինչ-որ մեկը չամուռ լինի, կարող եք օգտագործել փաստարկներն ու նյութերը։

Խոջալիի ողբերգությունն ու Բաքվի քարոզչական տենդը

1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական ջոկատները վերահսկողության տակ առան ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Խոջալի (Խոջալու) ավանը։ Շնորհիվ իր դիրքի այն վերահսկում էր Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհը, ինչպես նաև այդ ժամանակ ցամաքային շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միակ օդանավակայանը։

Չնայած հայկական կողմի նախազգուշացմանն, ինչպես նաև ավանի խաղաղ բնակչության համար թողնված մարդասիրական միջանցքին, գործողության արդյունքում բազմաթիվ զոհեր եղան ադրբեջանցի թուրքերից, ինչպես նաև Ուզբեկստանից գաղթած ու Ադրբեջանի իշխանությունների կողմից Խոջալիում հապճեպ բնակեցված թուրք-մեսխետցի փախստականներից։

Խոջալիի իրադարձությունները շատ հարցեր են բարձրացնում։ Օրինակ՝ ինչո՞ւ վտանգավոր գոտուց նախօրոք չէր հեռացվել խաղաղ բնակչությունը, այն դեպքում, երբ, ըստ ադրբեջանական իսկ աղբյուրի` անասուններին հասցրել են ապահով կերպով հանել։ Մեկ այլ շատ կարևոր հարց. ինչո՞ւ զոհվածների մեծ մասի մարմինները հայտնաբերվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ ադրբեջանական կրակակետերի անմիջական հարևանությամբ։ Ոչ մի բան չի ասվում նաև այն մասին, որ գիշերվա երթի ժամանակ մոլորված ու ցրտահարված մարդկանց մի մասին հայկական կողմն է գտել ու փրկել։

Սակայն Խոջալուի իրադարձությունների մութ ծալքերը չխանգարեցին Բաքվի ագիտպրոպին մի քանի տարի անց սկսել ակտիվ կերպով շահագործել ողբերգությունը՝ աշխարհով մեկ հակահայկական քարոզչություն ծավալելու համար։

Ամեն փետրվար-մարտ ամիսների սահմանագծում Ադրբեջանի դեսպանատների, տարբեր երկրներում ադրբեջանական ու թուրքական համայքների և կազմակերպությունների ուժերով պարտադիր կերպով անց են կացվում Խոջալիի «ցեղասպանությանը» նվիրված միջոցառումներ, որոնց նպատակն է հնարավորին չափով շատ օտարերկրացիների տեղեկացնել «հայկական ֆաշիզմի ու ահաբեկչության» մասին։

Այս գործողությունները նաև ուղղված են չեզոքացնելու նույնպես փետրվարի վերջում հայտնվող հայկական աղբյուրների տեղեկատվությունը արցախյան շարժման հերթական տարեդարձի, Սումգայիթի հայերի կոտորածի, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության մասին։ Բացի այդ կլոր տարի Թուրքիան օգտագործում է Խոջալիի «խաղաքարտը» ոչ պակաս, քան որպես Մեծ Եղեռնի մեղադրանքներին հակակշիռ։

Ադրբեջանցի թուրքերի «խոջալիատենդը»՝ տարեցտարի ուժեղանալով, վաղուց արդեն դուրս է եկել այն երևույթների շարքից, որոնք կարելի է անտեսելով լռեցնել։

Վերջին տարիների ընթացքում ադրբեջանցիները հեղեղել են համացանցը «Խոջալիի ցեղասպանության» քարոզչությամբ, Հեյդար Ալիևի անվան պետական ֆոնդը մեծ ծավալով նյութեր է հրապարակում ու տարածում, պետական այլ կառույցներ մշակում ու հաստատում են արտերկրում անկացվելիք միջոցառումներ։

Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը զրպարտանքը կասեցնելու համար։ Ցավոք, հայկական տեսակետը համացանցում տարածող հատուկենտ աղբյուրներ կան։ Դրանցից բոլորը` մեկ բացառությամբ, սրտացավ անհատների աշխատանքի արդյունք են: Պետական աջակցություն մինչ օրս`չի եղել։

1. Հայկ Դեմոյանի ու Լևոն Մելիք-Շախնազարյանի «Ходжалинское дело: особая папка» գիրքը.
ռուսերեն. http://armenianhouse.org/mshakhnazaryan/docs-ru/khojaly_f/contents.html
անգլերեն. http://budapest.sumgait.info/khojaly/main.htm

2. Sumgait.info կայքի՝ Խոջալիի ողբերգությանը նվիրված բաժինը.
http://sumgait.info/khojaly/khojaly.htm

3. Արցախյան պատերազմի մամլո արխիվը. http://press.karabakh.info/Main_Page

4. ԱՄՆ-ում ԼՂՀ պաշտոնական ներկայացչության կայքում Խոջալիի իրադարձություններին նվիրված բաժինը.
http://www.nkrusa.org/nk_conflict/khojaly.shtml

հայ-ադրբեջանական հակամարտություն, ադրբեջանցի թուրքեր, армяно-азербайджанский конфликт, քարոզչություն, 1992, արցախ, պատմություն

Previous post Next post
Up