«Մազերդ ռեհան փաթաթած է...»

Apr 06, 2008 13:19

Երբ «ինտելիգենտ» շրջանակներում Նունե Եսայանի անունն է արտասանվում, չգիտես ինչու ներկաների դեմքերը ծամածռվում են, ասես ահավոր անճաշակ ու անտաղանդ մեկի մասին է խոսք գնում։

Ճիշտն ասած, երբեք չէի լսել Եսայանի կատարումները կամ էլ ուշադրություն չէի դարձրել, բայց վերջերս մի քանի սկավառակ ընկավ ձեռքս, վերջապես լսեցի։ Չէի ասի, որ անխտիր բոլոր երգերը դուր եկան, բայց մեծ մասը շատ հաջող կատարումներ են. ձայնը լավն է, ժամանակակից հայ երգիչներից շատերը կերազեին այդպիսի ձայն ունենալ։ Երգացանկն էլ հաջող է. թե´ ժամանակակից հեղինակների գործերը, թե´ գուսանական ու ժողովրդական երգերը։

Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս :)

երաժշտություն, նունե եսայան

Previous post Next post
Up