Անեկդոտ

Mar 24, 2008 14:31

Գեներալը զրուցում է առաջին գծում գտնվող զինվորի հետ։
- Շարքային, պատկերացրու, որ դիրքին մոտենում են երկու թշնամու զինվոր, մեկը աջ թեւից, մյուսը՝ ձախ։ Ի՞նչ կանես։
- Ավտոմատից կրակ կբացեմ, կսպանեմ երկուսին էլ, պարոն գեներալ։
- Իսկ հիմա պատկերացրու, որ աջից մոտենում են թշնամու տասը զինվոր, ձախից տասնհինգ, իսկ դիմացից թշնամու տանկ է գալիս։ Ի՞նչ կանես։
- Նռնականետից կխփեմ տանկը, հետո գնդացրից կրակ կբացեմ թշնամու զինվորների վրա։
- Ապրես, շատ լավ։ Հիմա մի ուրիշ բան պատկերացնենք... Դիմացից գալիս են թշնամու երեք տանկ, որոնց օդից աջակցում են թշնամու երկու ուղղաթիռ։ Աջից ու ձախից էլ մոտենում են հարյուրական հոգուց բաղկացած երկու խումբ։ Ի՞նչ կանես։
- Էէէ, պարոն գեներալ, չեմ հասկանում. էս բանակում մենակ ե՞ս եմ։

Այս անեկդոտը շատ լավ նկարագրում է տեղեկատվական ճակատում իրավիճակը։

հայերեն, քարոզչություն

Previous post Next post
Up