Արթուր Բաղդասարյանը՝ Անվտանգության Խորհրդի նախագահ

Mar 01, 2008 16:25

Ինչպես երեւի արդեն գիտեք, Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական դաշինք կնքեցին։ Իշխանության գիրկը վերադարձած «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդը ստացավ... ՀՀ Անվտանգության Խորհրդի նախագահի պաշտոնը ( Read more... )

հայաստանի առեւտրական հանրապետություն, քաղաքականություն

Leave a comment

Comments 10

bekaisa February 29 2008, 12:46:03 UTC
Կամ էլ Անվտանգության Խորհուրդը մի լուրջ բան չի ներկայացնում..

Reply

ahousekeeper February 29 2008, 12:55:56 UTC
Իմ կարծիքով՝

«Անվտանգության Խորհուրդը մի լուրջ բան չի ներկայացնում» = «Հայաստանի իշխանությունները լրիվ թքած ունեն երկրի անվտանգության վրա։»

Reply

Jirayr Libaridyan nicerollofham March 2 2008, 21:18:09 UTC
Ժիրայր Լիպարիտյանն էլ այդ կառույցի անդամ չէ՞ր: Ուրեմն ինչու՞ էք զարմանում:

Reply

Չեմ զարմանում ahousekeeper March 2 2008, 22:49:33 UTC
«ուրախանում եմ» :)

Reply


hovulik February 29 2008, 13:04:20 UTC
երևի թե լսել ես "քաղաքական մարմնավաճառ" հասկացության մասին... շատ ակնառու օրինակ է,

Reply

macbeck February 29 2008, 13:48:08 UTC
համաձայն չեմ։ Արթուր Բաղդասարյանն է մարմնավաճառքով զբաղվողը։ Հա, ինչ արած, ծախումարդը ինչ ունի՝վաճառում է։
Ուստի այս դեպքի առանձնահատկությունը դա չէ, այլ բարձրաստիճան պաշտոնյաների խայտառակ անհետևողականւթյունը։
Խայտառակություն։

Reply

hovulik February 29 2008, 13:53:22 UTC
ես Ձեր հետ համաձայն եմ լիովին, սակայն դա չի ազատում երկու կողմին վարկաբեկվելուց...

Reply


arin_berd February 29 2008, 15:09:00 UTC
Իսկ ինձ թվում է, որ կառավարությունը էլի քցողական է գնալու ու դա երևի թե ներկա դրությամբ ամենա ճիշտն է: Հիմա Արտուրիկին կնշանակեն անվտանգության նախագահ, ցույց կտան, որ ընդիմության հետ համագործակցում են ու ընդհանրապես ախպերություն են ուզում հաստատեն բոլորի հետ, հետո մի պահ անց, երբ Արտուրիկը իրա հետույքը նոր աթոռին հարմարացնի, կկատարեն մի շարք ձեռփակալություններ, հետո դրա շուրջ աղմուկ կբարձրանա, դժղոհություններ կառաջանան, հետո էլ Արտուրիկին կտշեն որպես օգտագործված «ռետինե իր #2»: Բայց այս ամենում Արտուրիկը մի լավ բան կարող է անի՝ ազատ արցակի Ժիրոին:

Արտուրիկից ի՞նչ անվտանգության նախագահ: Նա ի՞նչ է հասկանում անվտանգությունից, որ հիմա էլ նախագահ են նշանակում: Անվտանգությունից հասկացող մարդը երկար-բարակ չէր տատանվի միանա՞ ԼՏՊ-ին, թե՞ ոչ:

Կարճ ասած, սպասենք թե Արտուրիկին ինչպես են վարի տալու:

Reply

ahousekeeper February 29 2008, 19:22:35 UTC
Եղբայր, բայց ողջ այդ թատրոնը կարող էին, չէ՞, անել, օրինակ տարածքային կառավարման նախարարության կամ մեկ այլ՝ անվտանգության հետ չկապված կառույցի միջոցով։

Սա շատ լավ ցույց է տալիս, թե ինչպիսին է երկրի վերնախավի վերաբերմունքը անվտանգության հարցերին։

Reply


moonleight February 29 2008, 17:36:35 UTC
մեր մեջ, ես երբեք չեմ էլ հավատացել, որ արթուրիկը ռեալ ընդդիմություն է և ոչ թե իշխանությունների դրածոն, որ պետք եղած ժամանակ երկրորդ փուլ իրանց մարդուն անցկացնեն: իսկ բրիտանացիների հետ կայֆերը, թերթերում դա հրապարակելը, ազգային ժողովի նախագահությունից հեռանալը, իբր թե օպոզիցիա դառնալը լրիվ թատրոն էր: իմհօ:

Reply


Leave a comment

Up