Արթուր Բաղդասարյանը՝ Անվտանգության Խորհրդի նախագահ

Mar 01, 2008 16:25

Ինչպես երեւի արդեն գիտեք, Արթուր Բաղդասարյանն ու Սերժ Սարգսյանը քաղաքական դաշինք կնքեցին։ Իշխանության գիրկը վերադարձած «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդը ստացավ... ՀՀ Անվտանգության Խորհրդի նախագահի պաշտոնը։

Հիշեցնեմ, որ այդ նույն Արթուր Բաղդասարյանն է, որի բրիտանացիների հետ գաղտնի բանակցությունների ձայնագրությունը լայնորեն հրապարակվեց իշխանամետ մամուլում։ Հիշեցնեմ նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն համեմատեց Արթուր Բաղդասարյանի գործունեությունը դավաճանության հետ։

Փաստորեն ստացվում է, որ կամ Արթուրը դավաճան չէր (ու Քոչարյանը մեղմ ասած «չռցրել էր»), կամ էլ Հայաստանի իշխանությունները լրիվ թքած ունեն երկրի անվտանգության վրա։

հայաստանի առեւտրական հանրապետություն, քաղաքականություն

Previous post Next post
Up