Հում մտքեր մեր քաղաքակրթական հավակնությունների մասին

Mar 25, 2014 13:50


Քաղաքակրթական հավակնությունները հայերիս ինքնության մի կարևոր մասն են։ Ամեն անգամ, երբ 3-միլիոնանոց երկրի բնակիչը դժգոհում է, որ Երևանը զիջում է այսինչ կամ այնինչ գերտերության մայրաքաղաքին, ամեն անգամ երբ սկսում է թվարկել, թե հայերն աշխարհին ինչ են տվել («գունավոր հեռուստացույցը մենք ենք, մեեենք... բա էն բռնակներով ծորակները...»), և ընդհանրապես « ( Read more... )

հայք, կովկաս, հայեր, դպրոց, գիտություն, կրթություն

Leave a comment

nrbakert_tashuk March 27 2014, 04:49:33 UTC
Գիտեք, երեկ մի հետաքրքիր միտք եկավ գլուխս: Մի հիսուն տարի հետո երևի հպարտորեն պիտի ասենք, որ Մոսկվայի ու Ռուսաստանի ճանապարհների մեծ մասը ասֆալտել են հայերը: Ու հաջորդ միտքը, որ փաստորեն նոքար են, էլի, սրա-նրա համար վարձու աշխատող, կառուցող, ստեղծող: «Առաջ քո ծառը ջրի»՝ իզուր հո չի ասված: Իսկ մենք բոլորի ծառերը ջրում ենք, նոր հասնում մերին:

Հարցը ես հասկանում եմ: Իհարկե, պետք է լինել: Գրելի էի՝ բժշկություն: Հիշում եմ ուկրաինացի մի երեխայի, ողնաշարի խնդիրներով: ԱՄՆ մի պրոֆեսոր է միայն այդ վիրահատությունն անում: Դիմում են նրան, փող են սկսում հավաքել, փաստաթղթերը ուղարկել: Պրոֆեսորն ասում է մի չարչարվեք, երեխային մի տանջեք, այդքան ծախսեր մի արեք: Ես Հայաստանում փայլուն աշակերտ ունեմ, կկապվեմ նրա հետ, մեկնեք այնտեղ: Բերել էին Հայաստան, այդ հայ բժիշկը (վերապատրաստվել էր ամերիկացու մոտ) Երևանում վիրահատել էր, երեխան քայլեց: Մենք շատ առաջ ենք եղել աղեստամոքսային խնդիրներում, բոլոր այդ ԲԱԴերը ուր էին, Լինեքս և այլ դեղերը, երբ «Նարինեն» ստեղծվեց: Ջերմուկի, Դիլիջանի բազայի վրա հանգիստ կարելի էր հայկական «Կառլովի Վարի» ստանալ, մաքուր սնունդն էլ վրադիր:
Տեքստիլի հայկական ընկերությունները (Գարունը, Տոսպը, Նուբարաշենի գործարանը, Կիրովականի կարի ֆաբրիկան, Սպիտակի գործարանը) շատ հանգիստ կարող են հոյակապ արտադրանք տալ: Եվրոպաներ էին արտահանում: Ճիշտ է, ենթակապալով էին աշխատում, բայց էշը ցեխից հանում էին՝ հզորությունների պահպանման առումով: Ի դեպ, ՏՈսպը, Նուբարաշենն ու Գարունը ղեկավարում էին կանայք՝ ու ատամներով ոնց էին պահում գործարանները, անգամ ճգնաժամային տարիներին: ԻՏ շատ առաջ է: Ոսկերչությունը, մասնավորապես ադամանդի հղկումը: Դե գյուղատնտեսության մասին չեմ էլ խոսում: Խոհարարական միջազգային փառատոններ կարելի է կազմակերպել: Կրոնական սեմինարներ: Շախմատի ու շաշկու առաջնություններ՝ մանկական, համահայկական, մանկապատանեկան: Ի դեպ, ատամնաբուժության կենտրոն կարելի է անել, ընդ որում ոչ միայն Երևանում: Գալիս ես համ հանգստանում ես, համ ատամներդ ես բուժում, հենց հանգստյան տանը:

Հասկանում եք, Ճիշտ հարկային, ֆինանսական և պետական քաղաքականություն է պետք, ինչ-որ ոլորտների մի հինգ տարով արտոնություն տան, սրընթաց առաջ կգնան, աջակցեն, օգնեն (մաքսային և այլն հարցերում):

Reply


Leave a comment

Up