Ուկրաինայի ղրիմյան դասերը, նաև մեր համար

Mar 04, 2014 16:43



Ռազմինֆոյի այսօրվա վերլուծությունից.

Անցյալ տարվա օգոստոսին Ուկրաինան հայտարարեց, որ հրաժարվում է պարտադիր զորակոչից ու անցնում պայմանագրային բանակի, իսկ 2013-ի աշնանային զորակոչն էլ վերջինն է լինելու։ Եթե այն ժամանակ ինչ-որ մեկն ասեր, որ ուղիղ կես տարի անց ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով երկրում զինակոչ է հայտարարվելու, նրան խելագար կհամարեին։

...

Եվ վերջապես՝ պատասխանելով մեր ընթերցողներից սպասվող այն հարցին, թե. «Հնարավո՞ր է արդյոք, որ մի օր էլ ռուսներն այսպիսի օյին մեր գլխին խաղան», ասենք, որ այո, միանգամայն հնարավոր է։ Ու խնդիրն այստեղ ռուսների վատ կամ լավ լինելը չէ. այդպիսին է աշխարհի իրականությունը։ Հիշենք թեկուզ, որ իրաքյան առաջին պատերազմից առաջ Իրաքն ԱՄՆ դաշնակիցներից էր համարվում Իրանի դեմ պայքարում։ Ինչը, ի դեպ, չխանգարեց, որ Վաշինգթոնը միջնորդների օգնությամբ սպառազինություն մատակարարեր Իրանին։

Ուկրաինայի իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մարտունակ բանակ և զինակոչի պատրաստ պահեստազոր չունեցող պետությունը նույնիսկ համեմատաբար խաղաղ տարածաշրջանում կարող է արագորեն զրկվել միջազգային թատերաբեմում դերակատարի կարգավիճակից՝ դառնալով ընդամենը խաղաքար ավելի հզոր հարևանների աշխարհաքաղաքական խաղերում։

Նույն միտքն էլ կրկնեցինք Զորակն հիմնադրամում այսօրվա ասուլիսի ժամանակ.

image Click to view


Ընկերանալ Ֆշտուկ


աշխարհաքաղաքականություն, ղրիմ, ուկրաինա, ռուսաստան, բանակ, պատերազմ

Previous post Next post
Up