Մենք՝ թաքնված գովազդային արշավի զոհերս...

Feb 14, 2014 17:13


Հատուկ չէի ուզում գրել էդ ֆիլմի շուրջ աղմուկի մասին, որ ինքս էլ չդառնամ ուրիշի պիառ-հնարքի մի մասը, բայց դատելով այն բանից, թե ինչքան մարդ է լուրջ վրդովվել, այնուամենայնիվ մի քանի բառ ասեմ... Ժող ջան, ընդամենը թաքնված մարքեթինգ է։ Այդ աղմուկը բարձրացրել են շատ կոնկրետ մի գովազդային ընկերությունում աշխատող / ընկերության հետ համագործակցող մարդիկ, ընդ որում խաղում էին երկու կողմից էլ. «կինոմանների» և «վրդովված հասարակության»։ Խաղում են՝ շահագործելով հասարակական տաբուները։ Այսպիսի անբարոյական հնարքների դեմն առնելու միակ ձևը դրանք արհամարհելն է։ Հակառակ դեպքում իրենք շահում են։

Ի դեպ, այդ ընկերության աշխատողները դեռ կես տարի առաջ էդ ֆիլմի թեման բզբզում էին, յանըմ անհամբեր սպասում են։ Կողքից շատ խնդալու էր նայելը։

Նաև ենթադրում եմ, որ նպատակը ոչ թե կինոն ցույց տալ / ցույց չտալն է, այլ կինոթատրոնի անունը ճանաչելի դարձնելն է, քանի որ մի քիչ հեռու է քաղաքի կենտրոնից, ի տարբերություն կինո «Մոսկվայի» կամ «Նաիրիի» շատ մարդ չի գնում։

Հ.Գ. Թե չէ որ կինո «Երևանում» դեռ մի քանի տարի առաջ պոռնո էին ցույց տալիս, ով էր արգելում։ Վերջում փակվեցին, բայց ոչ թե արգելվելու պատճառով, այլ ուղղակի ոչ մեկի տանձին չէին այդ ֆիլմերը, բացի աչքները ծակ իրանցիներից։ Բայց մեկ է, ինտեռնետում պոռնոն ավելի շատ էր, ավելի որակյալ ու ամենակարևորը՝ ձրի։

կինո, պիառացավ

Previous post Next post
Up