Չհերոսական պատմություն

Nov 08, 2013 20:26


Սպա է։ Առաջնագծի սպա. դիրքերում ծառայող, թշնամուն երբեմն 70-80 մետրից տեսնող, Աստված գիտի, թե քանի փոխհրաձգություններով ու կռիվներով անցած։ Բոյով-բուսով։

- Էդ գրաված տարածքները ուշ թե շուտ տալու են, - ասում է։

Իհարկե, կարող եմ խորանալ, պատմել «գրաված տարածքների» ռազմավարական բացառիկ նշանակության և դրանք հանձնելու անթույլատրելիության մասին, բայց ( Read more... )

սահմանամերձ գոտի, մենք, ազատագրված տարածք, հայաստան

Leave a comment

mar_amirchanyan November 8 2013, 17:15:24 UTC
Դադիվանքից մինչև Դրմբոն ընկած մութ ու լուռ 20 կմ-ը ոնց որ ռենտգեն լինեին: Այդ օրվանից ու մինչ այսօր ես մեղավոր եմ: Առանց այլևայլ փաստարկների:

Reply

ahousekeeper November 8 2013, 17:29:22 UTC
՞

Reply

mar_amirchanyan November 8 2013, 17:44:10 UTC
Դադիվանքից որ դուրս եկանք, մթնում էր: Մինչև Դրմբոն ընկած ճանապարհը` արտերով, մարգագետիններով, դաշտերով, անտառներով, ճամփեզրին աճող քաղցր խոշոր մոշի կիլոմետրանոց թփուտներով - դափ-դատարկ, առանց բնակավայրի, առանց լույսի - մութ ու լուռ: Ավելի ճնշող իրավիճակ չեմ հիշում: Ամբողջ կյանքս հենց էս ճանապարհի ֆոնին դարձավ մի տեսակ անիմաստ ու փուչ: Անկախ նրանից, թե ինչով եմ զբաղված և ինչպես: Իսկ քանի-քանի նման կիլոմետրեր են Արցախում և Հայաստանի այլ վայրերում:

"Կարևորը որ դիրքում սպա կա":

Reply

ahousekeeper November 8 2013, 17:45:26 UTC
Հասկացա։ Շնորհակալություն։

Reply

mar_amirchanyan November 8 2013, 17:47:44 UTC
.

Տնտեսկան փաստարկներդ դուրս եկան, կօգտագործեմ. իրոք, մարդկանց մի տեսակ կա, միայն այդ դեպքում է ուղեղի գալարներն աշխատացնում:

Reply


Leave a comment

Up