Դրվագներ տեղեկատվական պատերազմներից (մաս 2). Լորդ Հաֆ-Հաֆի տխուր պատմությունը

Sep 01, 2012 22:24


Թշնամուդ աբիժնիկներին օգտագործելն իրեն վնաս տալու համար միշտ էլ կիրառվել է պատերազմների (և ոչ միայն) ժամանակ։ Երկրորդ համաշխարհայինը, բնականաբար, բացառություն չէ։ Ըստ այդմ՝ մի հետաքրքիր դրվագ 2րդ համաշխարհայինի տեղեկատվական պատերազմներից...

* * *

Մինչ պատերազմը ԱՄՆ-ում, Բրիտանիայում, Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում լիքը ֆաշիստական ու նացիոնալ-սոցիալիստական կազմակերպություններ կային։ Օրինակ՝ «Բունդ» կազմակերպությունը, Միացյալ Նահանգներում։ Ուշադրություն դարձրեք լուսանկարի վրա. երկրորդ համաշխարհայինի առաջին օրերում արխային շքերթ են անում Նյու-Յորքում։

Դրանք աջակցություն էին ստանում Գերմանիայից ու քարոզում էին ոչ միայն նացիստական գաղափարներ, այլև խաղաղասիրություն, ինչն իհարկե բխում էր հիտլերականների շահերից։ Բայց պատերազմի սկսելուց հետո Գերմանիայի հակառակորդները սկսեցին այդ կազմակերպությունները փակել, առավել ակտիվ նացիստներին էլ ձեռբակալել։ Այդպիսի մի ակտիվիստ էլ Ուիլյամ Ջոյսն էր, որ Բրիտանիայում ֆաշիստական շարժումների ակտիվիստ էր։

Պատերազմը սկսելուց անմիջապես առաջ Ջոյսը կնոջ հետ թռնում է Բրիտանիայից Գերմանիա, ուր առաջարկություն է ստանում աշխատել նացիստների անգլալեզու քարոզչական ռադիոկայաններում որպես սցենարիստ ու հաղորդավար։ Պատերազմի սկզբում՝ 1940-ին, երբ բրիտանացիներից շատերը սարսափած էին ու թվում էր, թե գերմանացիները ուր որ է ներխուժելու են կղզի, ահագին մեծ լսարան ունեին իր հաղորդումները, ուր ինքը սարկաստիկ մեկնաբանություններ էր անում Բրիտանիայի իշխանությունների մասին ու հորդորում էր բրիտանացիներին հանձնվել «քանի դեռ ուշ չէ»։ (Նմանություններ զգում եք, չէ՞, ադրբեջանական քարոզչական մուղամների տեքստերի հետ)։

Նացիստական ռադիոքարոզիչներին Բրիտանիայում կպցրել էին «Լորդ Հաֆ-Հաֆ»-ներ (Lord Haw-Haw) անուն-պիտակը։ Ջոյսը շուտով այնպիսի վատ համբավ ձեռք բերեց, որ հետագայում այդ անունը կիրառում էին հիմնականում իր անձը նշելու համար։



Բրիտանացիները, որոնք այսօր շատ են սիրում խոսել խաղաղասիրությունից, խոսքի ազատությունից, հաշտությունից և այլ վեհ գաղափարներից, պատերազմից հետո Ջոյսին շատ արագ բռնեցին ու դատեցին պետական դավաճանության մեղադրանքով։ Թեպետ Ջոյսը փաստացի Բրիտանիայի հպատակ չէր (ժամանակին ստացել էր բրիտանական անձնագիրը՝ կեղծելով փաստաթղթերը), ըստ այդմ տեխնիկապես չէր կարող համարվել դավաճան, սակայն բրիտանացիները չէին պատրաստվում տունտունիկ խաղալ. 1946 թվականի հունվարի երեքին Լորդ Հաֆ-Հաֆին, նույն ինքը՝ Ուիլյամ Ջոյսին կախեցին ու թաղեցին իր աճյունն անանուն գերեզմանում։

* * *

Վերադառնանք ներկա օր. մեր թշնամու՝ Ադրբեջանի քարոզչամեքենային ծառայություններ մատուցող մարդիկ առանց որևէ խոչընդոտի՝ բացահայտորեն գործում են Հայաստանի տարածքում. միջոցառումներ կազմակերպում, ցույցեր ու պիկետներ անում՝ ստանալով քաղաքական, նյութական ու խորհրդատվական աջակցություն այդ թվում և Բրիտանիայից։ Զավեշտալին այն է, որ այս ամենը փաթեթավորված է որպես «բռնապետական կարգերի» դեմ պայքար, թեպետ ոչ միայն բռնապետական, այլև իր ազգային անվտանգության հարցին լուրջ մոտեցող ցանկացած պետություն դրանց եթե ոչ կկախեր, ապա գոնե կվտարեր երկրից։

* * *

Այս բլոգի հին ընթերցողները գիտեն, որ Վահան Իշխանյանի հետ, մեղմ ասած, չունեմ, բայց երեկ մի շատ տեղին բան գրեց իր բլոգում, չեմ կարող հղում չտալ. «Սաքունցը և բազմաթիվ հայ ակտիվիստներ շատ արագ տեղում կարողանում են Ադրբեջանի կատարած յուրաքանչյուր հանցանք մեղմացնել՝ համեմատության մեջ դնելով Հայաստանի հետ»։

Տես նաև.

Ընկերանալ Ֆշտուկ


ww2, բրիտանիա, քարոզչություն, պատերազմ, պատմություն, ադրբեջան

Previous post Next post
Up