Leave a comment

hayaghjik December 23 2011, 13:34:35 UTC
Ստեփան Զորյան «Պապ թագավոր»
Պերճ Զեյթունցյան «Վերջին արևագալը»
Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի» վեպ
Ակսել Բակունց «Կյորես»
Ֆրանց Վերֆելը «Մուսա լեռան 40 օրը»
Սերո Խանզադյան «Մխիթար սպարապետ»
Րաֆֆի «Դավիթ Բեկ»
Կ. Պողոսյան, Ս. Պողոսյան «Ինձ բա՛հ տվեք» (ֆիդայիների մասին)

Հ.Գ. Հիշեմ, կգրեմ էլի :)

Reply

ahousekeeper December 23 2011, 14:10:20 UTC
Բայց արի հիմնավորելով, հա՞ :)

Այսինքն՝ ինչու հենց այս կամ այն գիրքը, այլ ոչ թե մեկ ուրիշը... Ինչու հենց «Պապ» թագավորը, այլ ոչ «Հայոց ամրոցը»։

Reply

hayaghjik December 23 2011, 14:30:56 UTC
Լավ, չգիտեի, որ հիմնավորում է պետք :)

Ընդհանրապես պատմավեպեր, ոչ միայն «Պապ թագավոր», «Հայոց բերդը», «Դավիթ Բեկ», «Մխիթար սպարապետ» և այլն...

«Մուսա լեռան 40 օրը» մեր պատմության դրվագների ներկայացում օտար հեղինակի կողմից...

«Վերջին արևագալը» Գրիգոր Զոհրապի կյանքի վերջին օրերի մասին է. գիտեր, որ ինքն էլ է արժանանալու նույն բախտին, ինչ մյուս պոլսահայերը, միևնույն ժամանակ ուներ փախչելու հնարավորություն, բայց չօգտագործեց: Նվիրվածության օրինակ կարող է դառնալ...

Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը Կարս քաղաքի մասին է, իսկ Բակունցի «Կյորես»-ը՝ Գորիսի: Էս 2-ը երգիծական են, գուցե հարմար չեն, բայց շատ թեթև են կարդացվում. քաղաքների բնակիչներին են նկարագրում, նրանց կյանքն ու բնավորությունը:

Վերջինն էլ գրել եմ՝ ֆիդայիների մասին է:

Reply

noni_no December 23 2011, 15:05:01 UTC
կարծեմ Գրիգոր Զոհրապը լավ էլ փախել է, կարծեմ իրեն Սիրիայում են սպանել, փախուստից հետո.... Եւ ընդհանրապես, ըստ իս, նա այնքան էլ օրինակելի մարդ չէր:(

Reply

hayaghjik December 23 2011, 17:22:58 UTC
«Վերջին արևագալը» վեպում մինչև վերջին պահը Զոհրապը չի օգտագործել փախչելու և ոչ մի հնարավորություն, գուցե այնտեղ նրա կերպարը փոքր-ինչ գեղարվեստականացված է, բայց ես կենսագրական տվյալներից էլ գիտեմ, որ չի փախել, մնացել է ժողովրդի հետ: Որտե՞ղ եք կարդացել նրա փախուստի մասին:

Reply

noni_no December 23 2011, 17:41:43 UTC
ինքը երիտթուրքերի պարագլուխների հետ համաօթյակակից եղբայր է եղել

Reply

hayaghjik December 23 2011, 17:51:31 UTC
Այո, ճիշտ եք, դրա համար էլ փախչելու մի քանի հնարավորություն է ունեցել, բայց չի օգտագործել դրանք: Սպանվել է Սիրիայում, աքսորի ճանապարհին: Համենայն դեպս, Զեյթունցյանը նրան որպես դրական ու ժողովրդին նվիրված մարդ է ներկայացրել, ու չեմ կարծում, որ դա անհիմն է:

Reply

noni_no December 24 2011, 04:27:14 UTC
կածեմ "աքսորը" կառքով է եղել, չէ՞
ոչ ինչպես մյուս մտավորականության աքսորը

ինչևէ

Reply

hayaghjik December 24 2011, 08:38:28 UTC
Սկզբում գնացքով, բայց միայն Զոհրապը չի եղել աքսորվածների թվում...

Reply

koreolan December 23 2011, 20:35:49 UTC
Որքան գիտեմ, իրեն անձամբ չեմ հիշում ով (թալեաթոտ մեկը) առաջարկել էր հեռանալ, պատասխանել էր, թե բա ում թողնեմ էս ազգը։

Reply

noni_no December 24 2011, 04:25:47 UTC
եսիմ
վկան ո՞վ է եղել, կամ հետո ո՞վ է պատմել

չգիտեմ

Reply

hayaghjik December 24 2011, 08:42:57 UTC
Ձեր ասածը փախուստի առաջին հնարավորությունն է եղել, մայիսին նրան բանտարկել են (ճիշտ է, ավելի ուշ, քան մյուս մտավորականներին. նա պատգամավորական անձեռնմխելիություն ուներ), նույնիսկ բանտապահն է նրան առաջարկել փախչել աքսորից մի քանի ժամ առաջ:

Reply

koreolan December 23 2011, 14:31:33 UTC
«Ինձ բահ տվեքը» միանշանակ արժի։ Փաստագրական վեպ է ֆիդայական պայքարի մայրամուտի վերաբերյալ` հյուսված հիմնականում Գևորգ Չաուշի անձի շուրջ։

Իսկ այ Սերո Խանզադյան կածում եմ, որ չարժի (թեև ես սիրում եմ այդ գրողին)։ Չարժի, որովհետև իր մոտ ամեն դեպքում «օրհնված սհաթը» մի քիչ շատ տեղ ունի :)

Reply

hayaghjik December 23 2011, 17:25:41 UTC
Ճիշտ նկատեցիք... Համաձայն եմ :)

Reply


Leave a comment

Up