Հարց բանակում գիրք կարդալու ու ֆիլմ դիտելու մասին

Dec 23, 2011 17:07



Ի՞նչ կարդալ ու դիտել բանակում

Ոմանք կզարմանան, բայց զինվորներն էլ են ազատ ժամանակ ունենում, և նրանց մի մասն այդ ազատ ժամանակն օգտագործում է գիրք ընթերցելու կամ ֆիլմ դիտելու համար։ Օրինակ՝ տվյալ պահին ծառայող ընկերներիցս մի քանիսը նույնիսկ խնդրել են ուղարկել որոշակի գրականություն ու ֆիլմեր, մեկն էլ ամեն անգամ տուն գալուց հետը նոր գրքեր է տանում։

Պաշտպանության նախարարությունն, իհարկե, որոշ գրականություն հրատարակում է և տարածում զորամասերով, բայց դրանք մեծ մասամբ ոչ մեծ՝ ավելի շատ տեղեկատվական բնույթի գրքույկներ են, կամ էլ հուշեր և կենսագրություններ։

Աշխարհի բանակներում զինվորներին սովորաբար առաջարկում են գրքերի ու ֆիլմերի պաշտոնապես հաստատված ցանկեր։ Օրինակ՝ գրականության այդպիսի ցանկ ունի ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը։

[Ընթերցել ամբողջությամբ]

Հ.Գ. Ֆիլմերն ու գրքերը պարտադիր չէ, որ անպայման ռազմական թեմաներով լինեն, բայց կարևոր է, որ հայրենասիրություն, հավատարմություն, պատիվ, կամքի ուժ և պատասխանատվություն գնահատող արժեհամակարգի վրա կառուցված լինեն։ Առաջարկները կարող եք թողնել այս գրառման տակ մեկնաբանությունների տեսքով կամ էլ Ռազմ.ինֆոյի ֆեյսբուքյան էջում։

Այս թեմայով եւս մեկ քննարկում կա նաև ՖԲ-պատիս վրա։

Դե ասե´ք։

Ընկերանալ Ֆշտուկ


գրքեր, կինո, գործողություն, բանակ

Previous post Next post
Up