Հատուկ ռազմագիտական դասընթաց լրագրողների և մեդիա ակտիվիստների համար. նոյեմբերի 11-ից

Oct 19, 2011 20:42



Բանակի մասին թեժ քննարկումներից պարզ դարձավ, որ արդեն 20 տարի պատերազմի մեջ գտնվող Հայաստանում առ այսօր չկան անկախ ռազմական էքսպերտներ, չկան ռազմական անկախ մասնագիտական հանդեսներ։

Համատարած անտեղյակության հետևանքով լրատվամիջոցներում ու համացանցային հարթակներում հաճախ հրապարակվում են անգրագետ և իրականությունից բացարձակապես կտրված նյութեր։ Հայկական տեղեկատվական դաշտի գրեթե բոլոր սեգմենտներում էլ անկախ մասնագետների պակաս կա և, ինչպես ռուսներն են ասում. «Пока гром не грянет, мужик не перекреститься»։ Բայց հաշվի առնելով ներկա զարգացումները՝ ամենաառաջնահերթն այնուամենայնիվ բանակի հարցն է։

Առաջարկում ենք ԺԱՄԱՆԱԿ ՉԿՈՐՑՆԵԼ, ՉՍՊԱՍԵԼ (... դրամաշնորհների, պետական աջակցության, վերին ուժերի միջամտության), ինքնակազմակերպվել և ինքնակրթվել հենց հիմա։

Ինչպե՞ս։ Փորձեմ պատասխանել՝ բաժանելով ըստ կոնկրետ ուղղությունների։

Ա. Ռազմագիտական ներածական դասընթաց. 3-4 պարապմունք

Բանակի մասին գրողներից շատերը չունեն տարրական ռազմագիտական գիտելիքներ։ Ոմանք ի վիճակի չեն տարբերել լեյտենանտին փոխգնդապետից կամ վաշտը գումարտակից։ Ըստ այդմ առաջարկում եմ սկսել ռազմագիտության ինտենսիվ դասերից, որը կտա բազային գիտելիքներ բանակի կառուցվածքի և սպառազինության մասին։ Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանը (որն, ի դեպ, ռազմագիտության ուսուցիչ է դպրոցում) համաձայնեց մի քանի պարապմունք անցկացնել մեզ հետ։

Բ. Տեղեկություններ տարածաշրջանի զինված ուժերի մասին. 2-??? պարապմունք

Տվյալ պահին նախնական համաձայնություն կա մի քանի փորձագետների հետ, որոնք կարող են պատմել տարածաշրջանում ռազմական բալանսի մասին, Թուրքիայի և Վրաստանի բանակների մասին, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-ՆԱՏՕ, Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության մասին։ Որոնում ենք մասնագետներ, ով կկարողանային պատմել Ադրբեջանի և Իրանի բանակների մասին։

Գ. Հոգեբանական-տեղեկատվական գործողություններ. [ Շարունակել ընթերցելը ]
ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ
  • Ներբեռնել և լրացնել դիմումը [ application-military-experts.doc ] և լրացված դիմումը մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ ուղարկել razminfo@gmail.com էլփոստի հասցեով։
  • Նոյեմբերի 3-10 անցնել առցանց (online) հարցազրույց։

Դասընթացն անվճար է և նախատեսված է լրագրողների և ընդհանրապես լրատվամիջոցների աշխատողների, բլոգգերների և սոցիալական ցանցերում ակտիվ գրող անձանց համար։

Ընկերանալ Ֆշտուկ


social networks, գործողություն, բլոգոլորտ, բանակ, զլմ, կրթություն

Previous post Next post
Up