Գրառում Ալեքսի, գրաբարի ու թեժ հինգշաբթի-ուրբաթի մասին

Oct 11, 2011 21:45


Անցյալ շաբաթ vaykuneci հայտնեց, որ այս տարվանից Քարվաճառի դպրոցում իր անձնական նախաձեռնությամբ գրաբարի դասընթաց է անցկացնում ու խնդրեց լազերային տպիչ ուղարկել․․․

Տպիչի հարցը շատ արագ լուծեց Փիղը, և տպիչն արդեն Ալեքսի մոտ է։


Read more... )

գրաբար, գրքեր, կիրառական քարտեզագրություն, մենք, քարվաճառ, գործողություն, ազատագրված տարածք, արցախ

Leave a comment

Comments 7

noni_no October 11 2011, 17:03:16 UTC
Ավետարան գնելիս անպայման ուշադրություն դարձրեք, որ առաջին էջերի վրա գրված լինի "մայր Աթոռ Սուրբ Էջմիածին" կամ կաթողիկոսներից մեկի նախաբան խոսքը...

Reply

noni_no October 11 2011, 17:10:29 UTC
ի դեպ, եթե ավետարանների չճարվի, կարելի է գրաբարով Խորենացու, Կորյունի, Եղիշեի պատմությունները գնել: Կան 80-ականների տպագրություններ, մի երեսին գրաբար, մյուսին՝ աշխարհաբար: Ըստ իս էդ պատմական գանձերն էլ պակաս արժեքավոր չեն գրաբար սովորելու համար: Խորենացու Ողբը, "Թեեւ մենք փոքր ածու ենք", Գողթան երգերը, հրաշք գործեր կան

Reply

ahousekeeper October 11 2011, 18:09:48 UTC
Ալեքսը խորհուրդ տվեց Եկեղեցու գրախանութից գնել։ Եթե հիշողությունս չի դավաճանում Խորենացու վրա էր։

Reply

noni_no October 11 2011, 18:33:47 UTC
եկեղեցու գրախանութը՝ Շողակաթը, Սբ. Սարգսի կողքն է, Գրիգոր Լուսավորչի անկյունում

Reply


xelgen October 12 2011, 08:17:31 UTC
Կարող է միամիտ թվալ, բայց ինչպես է այնտեղ վիճակը համակարգիչների հետ։

Գուցե եթե այս ամենը ճիշտ թվայնացնելով զբաղվենք, ավելի հեշտ/էժան/արդյունավետ լինի, և հետագայում ու այլուր ավելի հեշտ լինի անել։

Ծիրանիի տղերըք, աշխատում էին Գրաբարի էլեկտրոնային ձեռնարկի վրա։ Տեղյա՞կ չես, ինչ փուլում է գործը։

Ու կարող է ֆանտաստիկ թվալ, բայց գուցե իմաստ ունի նման հեռավոր կետնրոնների/գրադարներին Քինդլներ գնել հաջորդ տարի, երբ դուրս կգա, 79$ տարբերակը։ Երկար կտրվածքով կարող է լավ գումար խնայել։

Լազերային տպիչի հետ, գուցե տոներ/ու մի երկու կարտրիջ ուղղարկենք միանգամից։

Reply

ahousekeeper October 12 2011, 08:52:58 UTC
Համակարգիչների վիճակից տեղյակ չեմ. Ալեքսն ունի համակարգիչ։

Գուցե և խելքին մոտ է Kindle ուղարկելը, չգիտեմ։

Նարեկենք դեռ չեն վերջացրել, բայց ցանկացած դեպքում «նաղդը թողած նիսյայի հետևից չընկնենք». եթե հիմա աշակերտներ կան ու գիրք է պետք, ավելի լավ է հենց հիմա ուղարկենք։

Հա, քարթրիջի հարցում Ինսթիգեյթից Վահագնը խոստացավ օգնել։ Չնայած եթե երկու հատ լինեն, էլի չխանգարա։ Տպիչը HP LaserJet P1005 է։ Վաղը Ալեքսը գալիս է, այնպես որ ինչ անում ենք, լավ կլինի հիմա անել։

Reply


Leave a comment

Up