Երբ Երևանում վերջերս վնասազերծված ավազակախումբը դեռ գործում էր, բոլորը քարկոծում էին ոստիկանությանը, թե «լավ չեք մուկ բռնում, հըլա մի հատ թափով...»։ Երբ վերջապես բռնեցին, մեկ էլ «պարզվեց», որ հանցագործները ռոբինգուդ էին, ոստիկանությունն էլ այդքան արագ հանցագործներին չեզոքացրեց, որովհետև ռուբինգուդերից սարսափած հարուստների պատվերն էր կատարում։
Եկեք տրամաբանենք, էլի...
Նախ՝ հասկանանք, որ ավազակախումբը թալանում էր հարուստներին ոչ այն պատճառով, որ պատրաստվում էր թալանածը աղքատների հետ կիսել, այլ որովհետև հարուստի տնից տանելու անհամեմատ ավելի շատ բան կա քան, օրինակ՝ հավաքարարի տնից։
Երկրորդը՝ ի՞նչ են պահանջում ոստիկանից. որ ավելի արագ բռնեն այն հանցագործներին, որ աղքատներին են թալանում, իսկ հարուստներին թալանողին մի քիչ ավելի ուշո՞տ բռնեն կամ ընդհանրապե՞ս չբռնեն։ Դա՞ է պահանջը։
Թե՞ «երկիրը երկիր չի» ու կարևորը դժգոհելու թեմա գտնելն է։ Ախր իսկապես դժգոհելու այդքան լուրջ թեմաներ կան, էլ ի՞նչ կարիք կա չեղած տեղը «թեմա բացել»։
Ընկերանալ Ֆշտուկ ![](http://www.circle.am/service/?sid=3956&bid=70)