Քննական մոտեցման գործնական կիրառման օրինակ...

Sep 27, 2011 21:10


Ֆեյսբուքում ընկերներիցս մեկը մի սրտաճմլիկ անգլերեն տեքստ էր դրել տասնհինգամյա բռնաբարված մի աղջկա, ինչ-որ անհայտ հիվանդությունից տառապող չաղ մարդու ու յոթ տարեկան մեկ այլ աղջկա մասին, որը նույնպես ինչ-որ ահավոր հիվանդությունների զոհ է։ Տեքստում նաև ասվում էր, որ եթե ամեն ընթերցող այն իր մոտ արտագրի, ապա «Make A Wish Foundation» անունով ինչ-որ հիմնադրամ ամեն այդպիսի գրառման համար 7 ցենտ կտրամադրի [պարզ չէ ում են տրամադրելու]։
15 year old girl holds hands with her 1 year old son. People call her a "slut", no one knows she was raped at age 14. People call another guy "fat", no one knows he has a serious disease causing him to be overweight. People call an old man "ugly", no one knows he experienced a serious injury to his face while fighting for our country in the war. Re-post this if you are against bullying and stereotyping. Hi, my name is Amy Bruce. I am 7 years old, and I have severe lung cancer. I also have a large tumor in my brain, from repeated beatings. Doctors say I will die soon if this isn't fixed, and my family can't pay the bills. The Make A Wish Foundation has agreed to donate 7 cents for every time this message is sent on. Please put this as your status. Those of you who send this along I thank with all my heart!

Սրտից թույլ մարդիկ, այս կարգի տեքստ կարդալով՝ միանգամից copy-paste են անում։ Իսկ ինձ պես անսիրտները բացում են Գուգլն ու որոնում «Make A Wish Foundation» բառերով։ Եւ գտնում են ոչ միայն կազմակերպության իսկական կայքը, այլև նույն կայքում գտնվող «Ուշադրություն՝ խաբեություն է» (Fraud Alerts) կայքէջը, ուր ասված է, որ կազմակերպությունը երբեք որևէ մեկին չի խնդրում նամակներ/ստատուսներ տարածել։ Ավելին, հիմնադրամի այդ կայքէջում խնդրում են նման հաղորդագրություններ տարածողներին տալ այդ էջի հղումը, ինչը և անում եմ։

Այսքանը...

Ընկերանալ Ֆշտուկ


facebook, համացանց, дезинформация, կրթություն

Previous post Next post
Up