Արյան կանչը, կամ ինչպես Սոբեսեդնիկի լրագրողը մի հայ էլ գտավ...

Sep 16, 2011 01:39


Սոբեսեդնիկի լրագրողն էքստազի մեջ է, որ կարողացել է ստրիպտիզի աշխարհահռչակ պարուհու մոտ մեկ քառորդի հայի արյուն գտնել...



19 տարեկանում նա արդեն պարուհի էր աշխատում տեղի Captai Cream ստրիփ-բարում։ Այսպես սկսվեց նրա ուղին դեպի համաշխարհային փառք։

Այսօր Դիտան բուրլեսկի աստղ է, հաճախ ելույթներ է ունենում փարիզյան Crazy Horse և Mouli Rouge կաբարեներում, նյուօռլեանյան ու դալասյան House of Blues- ում, Սան Դիեգոյի ժամանակակից արվեստների թանգարանում, մասնավոր հավաքույթներում, ինչպես նաև բազմատեսակ շոուներում։ Նա երգում է, պարում, հանդիսատեսին ներկայանում է բավականին համարձակ հագուստով, իսկ շոուի վերջում, որպես կանոն, առանց հագուստի։ Նրա ամենահայտնի բեմադրությունն է մարտինիով լցված հսկայական բաժակի մեջ պարը:

...

«Մորս պապը հայ էր, Թուրքիայում է ապրել»։ Հետագա հարցերն անիմաստ էին։ Առանց այդ էլ ամեն ինչ հասկանալի էր. 1915թ., փախուստ դեպի Ամերիկա, դժվար տարիներ հոր և դստեր համար, իսկ ահա երրորդ սերնդին հաջողվեց կյանքը դասավորել, և այն էլ ինչպես։ Հայ լրագրողի ավանդական հարցերը տոլմայի, Արարատի, Կոմիտասի մասին՝ նույնպես անիմաստ դուրս եկան. Դիտան և նրա քույրը պարզապես դրանք անուշադրության մատնեցին։

Դիտա ֆոն Թիզի կարծիքը Կոմիտասի մասին, իհարկե, շատ կարևոր է։ Ափսոս ազգիս փառապանծ դուստրը անպատասխան թողեց հայ լրագրողի այդ հույժ կարևոր հարցը... Հոդվածն էլ կոչվում է «Բուրլեսկի հայազգի թագուհին»։ Հաջորդ քայլով առաջարկում եմ Բուրլեսկը պատմական հայկական հող հայտարարել։ Իսկ Մերիլին Մենսոնին՝ ծպտյալ հայփեսա։

Ընկերանալ Ֆշտուկ


ուղեղի թռչնագրիպ, հայեր, զլմ

Previous post Next post
Up