Գյուղատնտեսական տոնավաճառ

Aug 20, 2011 12:42


Գյուղնախարարությունից կարճ հաղորդագրություն (SMS) ստացա.
Օգոստոսի 21-ից յուրաքանչյուր կիրակի Երևանի Կասյան փող. վերին հատվածում կանցկացվի գյուղմթերքի տոնավաճառ, ուր կարող եք գնումներ կատարել անմիջապես գյուղացուց։

Իրականում իմ գործը չէ, բայց մեկնաբանել ուզեցի :)
  • «Կասյան փող. վերին հատված» կոչվածը շատ փոքր տարածք է գյուղատնտեսական տոնավաճառի համար։ Ինչպե՞ս են որոշելու, թե ում կարելի է, իսկ ում չի կարելի այդ տոնավաճառում ապրանք վաճառել։
  • Այդ տեղն ընդհանրապես հարմարեցված չէ երկար ժամանակով բազմամարդ միջոցառումների անցկացման համար։ Օրինակ՝ զուգարաններ դնելո՞ւ են։
  • Փաստորեն գյուղնախը խոստովանում է, որ հասարակ գյուղացին այսօր շանս չունի շուկա հասցնել իր ապրանքը. ամենուր վերավաճառողներ են։ [Միակ բացառությունը, երևի, երկաթուղային կայարանի մոտի առավոտյան շուկան է]։

Բայց հուսով եմ, որ գոնե սկզբում լավ կլինի, ու համեմատաբար էժան։ Թե չէ երկու քայլ այն կողմ գտնվող «Մերգելյանի շուկայում» միրգ-բանջարեղենի գները ոնց որ բուտիկի գներ լինեն...

Հ.Գ. Ի դեպ, նույն ամերիկյան farmer market-ն է։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ արտասահմանյան ինչ-որ խորհրդատվության կամ ծրագրի շրջանակներում է անցկացվում։ Կոլխոզային շուկաներին հեգնում էին, բայց դե նույն բանն է, չէ՞։

Ընկերանալ Ֆշտուկ


գյուղ, երևան, տնտեսություն

Previous post Next post
Up