Սեպտեմբերի 3` Քարտեզի Օր

Aug 17, 2011 17:34




Ինչքան էլ ասում-խոսում ենք ճիշտ քարտեզի մասին, միևնույն է Հայաստանում շատերն անտեղյակ են իրականությունից, իրական սահմաններից։ Հայկական ԽՍՀ ու Հայաստանից պոկված ԼՂԻՄ ուրվագիծը ամուր նստած է մարդկանց ուղեղներում։

Մի քանի օր առաջ Արշալույս Պապոյանից չինական մի ասացվածք լսեցի․ «Չիմանալ՝ նշանակում է չունենալ»։ Շատ դիպուկ է։ Եթե չգիտենք ինչ ունենք, ապա մի գեղեցիկ օր կկորցնենք այդ չիմացածն ու չենք էլ նկատի։

Ասածս ինչ է․․․ Մի խումբ երիտասարդներ որոշել են սեպտեմբերի երեքը հայտարարել Քարտեզի Օր. ճիշտ քարտեզը չիմացողներին ցույց տալու, այսօրվա իրական սահմանները ճանաչելու օր։

Շատ հավես բաներ կարելի է մտածել այդ օրվա շրջանակներում, ու կմտածենք։ Իսկ առայժմ՝ համեցե՛ք։

Հ․Գ․ Մի քանի գրառումներ էլ այդ թեմայով․

Հ․Հ․Գ․ Առաջարկում եմ Քարտեզի Օրվա մասին գրառումները #քարտեզիօր պիտակով անել։

Ընկերանալ Ֆշտուկ


կիրառական քարտեզագրություն, շանթամբոխ, #քարտեզիօր, ազատագրված տարածք, արցախ

Previous post Next post
Up