Оригинал взят у
iza1976 в
29.12.2011. Բնապահպանական ակցիա` կառավարության շենքի առջևՀինգշաբթի` դեկտեմբերի 29-ին, ժամը 11-ին հավաքվում ենք ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտ` ներկայացնելու մեր պահանջը` ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան, Սյունիք, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Չափնի և Սյունիք գյուղերի 608 հեկտար հողերը «բացառիկ գերակա հանրային շահ» անվան տակ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վարձակալության իրավունքով հանձնելու
Կառավարության 627-Ն հակապետական որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
Այնուհետև քայլարշավ դեպի ՀՀ նախագահի նստավայր` արտահայտելու մեր բողոքը բնապահպանական քաղաքականության ոլորտում առկա աղետալի վիճակի վերաբերյալ:
Մասնակցեք բողոքի ակցիային, ցույց տվեք ձեր քաղաքացիական դիրքորոշումը, եթե`
- Համաձայն չեք, որ ԳՀՇ-ի պատճառաբանությամբ օտարվեն հողեր, տարածքներ, շինություններ` առանց հանրային քննարկման և այդ տարածքների բնակիչների կարծիքը հաշվի առնելու:
- Դեմ եք ընդերքի անխնա օգտագործմանը` չմտածելով ապագա սերունդների մասին:
- Մտահոգ եք առկա բնապահպանական խնդիրներով և պատրաստ եք պայքարել հայրենի բնության պահպանման համար:
Կազմակերպիչ` «ԹՌՉԿԱՆ» քաղաքացիական նախաձեռնություն: Մանրամասն`
այստեղ:
P.S> Для русскоязычных френдов: этот пост - призыв участвовать в экологической акции протеста, которая состоится в Ереване 29 декабря, перед зданием правительства.