Ի՞նչ կարող են ԼՏՊ-ին հակադրել «համաժողովրդական» հորջորջված շարժման նախկին մասնակիցները...

Apr 11, 2011 11:06

Ի՞նչ կարող են ԼՏՊ-ին հակադրել «համաժողովրդական» հորջորջված շարժման նախկին մասնակիցները, նրանք, ովքեր այս կամ այն փուլում, այս կամ այն չափով սատարել են ԼՏՊ-ի վերակենդանացմանը: Բոլորն էլ «մանդակունիավարի» կամ «չեմբրլենավարի» պատասխաններ են ստանալու և քաղաքական իմաստով լիովին արժանի են այդ պատասխաններին:
Ժամանակին այդ գործիչների մեծ մասը հրաժարվեցին իրենց նախկին սկզբունքներից միայն այն պատճառով, որ նրանց թվաց, թե ԼՏՊ-ն վայելում է ժողովրդի աջակցությունը: Այսօր սակայն այդ ժողովրդի ամբոխացման գործընթացը ավարտին է հասցվել և զանգվածը` ճիշտ ստալինյան տարիների լյումպենի նման էքստազ է ապրում «չեմբրլենին» պատասխանելիս: Սա լավ դաս է առաջնորդի հավակնություն ունեցող բոլոր գործիչներին, որ էլ երբեք չգնան ժողովրդի հետևից, հատկապես նրա այն հատվածի, որին առաջնորդում է մի խնդրահարույց անձնավորություն: Իրական առաջնորդների գործը ժողովրդին սեփական ճշմարիտ ուղի առաջարկելն է, անհրաժեշտության դեպքում մոլորություններից հեռու պահելը, կազմակերպելը: Բայց մարդիկ մի քանի հազարանոց զանգված են տեսնում Օպերայում հավաքված ու նրանց չոքերը թուլանում են, որոշում են, որ այդքան մարդ հավաքողը հաստատ ազգային գործիչ է, սուրբ է, փրկիչ է, հավատում են, որ նա ընդամենը գործիք է, բայց ամենախայտառակ ձևով իրենք են օգտագործվում ու հետո դեն շպրտվում:
Հիմա այս օգտագործված ու շպրտվածները փորձում են այլընտրանք ձևակերպել: Ինչպե՞ս: ԼՏՊ-ին առաջարկություններ են ներկայացնում կամ խնդրում են ելույթի իրավունք և մերժվում, հեղափոխության, իրականում ԼՏՊ-ի իշխանության գալու, այլընտրանքային էքստավագանտ մեթոդներ են մշակում տարբեր ֆորումներում, միաժամանակ շարունակում են գլխաքանակ ապահովել ԼՏՊ-ին փառաբանող հանրահավաքներին: Է, հետո՞:
ԼՏՊ-ին և իշխանությանը իրական այլընտրանք դառնալու ներուժ ունեն միայն նրանք, ովքեր երբեք չեն սատարել ԼՏՊ-ին, բաց ճակատով միշտ ասել են այն, ինչ մտածել են այդ գործչի ու նրա նախաձեռնած շարժման մասին, և միաժամանակ երբեք չեն ծառայել հենց նույն ԼՏՊ-ի հիմնադրած «ավազակապետական» ռեժիմի հաջորդ երկու ներկայացուցիչներին: Իսկ ԼՏՊ-ին հետևելու, նրան փառաբանելու մեղքերը գործածները, իրական այլընտրանքին միանալու համար ստիպված են մեղա գալ` սրտով, խոսքով և գործով:

ընդդիմությունափոխություն, Ներքաղաքական

Previous post Next post
Up