Նժդեհի գերեզմանի մոտ

Nov 22, 2011 15:16




Մի երկու ամիս առաջ Սպիտակավոր եկեղեցի էի գնացել: Այս եկեղեցու բակում թաղված է Գարեգին Նժդեհը:




Հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանների մոտ աղբանոցները ցավոք հայկական ներկա իրականության համար սովորական երևույթ են, սակայն այս դեպքը մի քիչ այլ է: Իսկ այլ է այն պատճառով, որովհետև Նժդեհը երկրի իշխող կուսակցության, նաև որոշ այլ կուսակցությունների գաղափարախոսության հիմքն է (գոնե հայտարարվում է այդպես): Իսկ նժդեհի գերեզմանի նման վիճակը ևս մեկ անգամ ցուցադրում է այն դեմագոգիայի խորությունը, որի կրողն են մեր իշխանությունները:




Որոշները կասեն, թե հայ հասարակությունն է մեղավոր, մարդիկ են թափում...բայց այդ մարդիկ ձևավորվում են դպրոցներում, հեռուստատեսության ազդեցությամբ..., իսկ ովքե՞ր են դպրոցների ու հեռուստաընկերությունների ղեկավարները: Հասարակությունն այս պարագայում սուբյեկտ է, ոչ թե օբյեկտ:




Եթե նույնիսկ մարդիկ թափում են, դժվար չի շաբաթը մեկ անգամ մաքրել: Նախարարներից մեկի մեկ մեքենայի գնով մի հինգ տարի կարելի է ինչ-որ մեկին աշխատավարձ տալ, որ ամեն շաբաթ գերեզմանի շրջակայքը մաքրի:
Հետաքրքրվեցի, պարզվում է պահպանությամբ պետք է զբաղվի Հուշարձանների պահպանության վարչությունը, որը բնականաբար այդքան ռեսուրս չունի: Մի քանի անգամ հասարակական նախաձեռնությամբ եկեղեցու շրջակայքը մաքրվել է, բայց հասարակական նախաձեռնությունների գործը բնականաբար միայն ժամանակավոր արդյունք է տվել:




Հնարավոր է կոնկրետ այս հուշարձանի հետ կապված խնդիրը լուծվի, բայց համակարգային պրոբլեմը մեկա մնում է: Հայաստանում այդպես էլ իրական, գործունյա գաղափարախոսություն շարունակում է մնալ նյութապաշտությունը, իր բոլոր բացասական ու քայքայիչ դրսևորումներով: Իսկ նյութապաշտությմբ ապրող հասարակությունները պատմության ընթացքում երբեք երկար չեն գոյատևել:

ՀԳ. Որ իմ խոսելն էլ դեմագոգիա չընկալվի, ասեմ, որ եկեղեցուց իջնելուց մենք մաքրեցինկ ճանապրհի երկայնքով մեկ  "ուխտավորների" թափված աղբը (հուշարձան բարձրանալիս մի քանի կիլոմետր ոտքի ճանապարհ պետք է անցնել), որը մի քանի պարկ հավաքվեց, իսկ եկեղեցու շրջակայքինն առանց ծանր տեխնիկայի հնարավոր չի մաքրել:

Գժանոց, Գաղափարախոսություն, Պատմություն, Հայաստան, Նժդեհ

Previous post Next post
Up