Տաթևի միջադեպի մասին

Aug 14, 2012 11:36

Վերջին ժամանակներս բավականին շատ էր խոսվում Տաթևի ճոճվող սյան գաղտնիքների մասին: Մասնավորապես Վազգեն Գևորգյանը (ով ի դեպ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ է և մկրտություն է ստացել սբ. Էջմիածնում), հայտնաբերելով Օրիոն Համաստեղության և Տաթևի սյան միջև հետաքրքիր կապ, վերջին 12 տարիներին ուսումնասիրում է այդ կապը: Իսկ կապը հետևյալն է. ամեն ( Read more... )

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, Ազգային գաղափարախօսութիւն, Տաթեւ, գիտութիւն, Գորիս, անցուդարձ, մարդիկ

Leave a comment

Comments 52

noni_no August 14 2012, 08:13:23 UTC
միջադեպի մասին ոչինչ չգիտեմ, նոր քեզ մոտ կարդացի, ինչպես նաև չեմ պատրաստվում կասկածի տակ առնել որևէ մեկի՝ իրական ՀԱԵ զավակ լինելու փաստը, բայց ասեմ, որ ՀԱԵ-ում կրտված լինելը դեռ չի նշանակում, որ մարդն այս եկեղեցու նվիրված ու ճշմարիտ զավակ է:

Լյութերն էլ կաթոլիկ եկեղեցու մկրտված զավակ էր, բայց ժամանակը ցույց տվեց, թե ինչեր արեց

Reply

noni_no August 14 2012, 09:31:11 UTC
ի դեպ, ուխտավորները միշտ լինում են հոգևորականների ուղեկցությամբ: Ինչքան հասկացա, այս դեպքում հոգևորական էլ չի եղել:

Հետևաբար հարց է ծագում՝ ի՞նչ կարգի ուխտի մասին էր խոսքը

Reply

lernci August 14 2012, 17:57:38 UTC
Ես առաջին անգամ եմ նման բան լսում։
Այսինքն նման կարգ չկայ։ Որևէ տեղ կա՞յ արդօեք նման կանոն արձանագրուած, թէ զուտ սովորութեան համար ես ասում։
Ինքս մասնակցել եմ ուխտագնացութեան, որի ժամանակ մեր հետ եղել են եկեղեցականներ։ Բայց տեղեակ եմ այլ ուխտագնացութիւնների մասին նախկինում եւ հիմա, երբ կոնկրետ հոգևորականներ չեն ուղեկցել։

Reply

noni_no August 14 2012, 20:56:47 UTC
ոչ մի արգելք հատուկ չկա: անհատ ուխտավորներ շատ են գնում, բայց երբ որ խմբերով են կազմակերպում, սովորաբար քահանա կամ սարկավագ է ուղեկցում, ու գնում են եկեղեցում ժամերգությունների մասնակցելու, աղոթելու:

դա է ուխտավորությունը, ոչ թե լուսաբաց դիմավորելը:

Ի դեպ, մանավանդ որ հաջորդ օրը Աստվածածնի վերափոխման տոնն էր, իսկական ուխտավորները գնում են հենց էդ նպատակով:

Reply


hiksos August 14 2012, 08:48:01 UTC
Լեռնեցի ջան, եկեղեցու դուռը պետք է բաց լինի նաև անհավատի առաջ, այլ կերպ ինպես "դարձի բերես"....
գրածիցդ անհասկանալի մնաց, թե որն էր "հեթանոսական ծեսը" ???
եթե մատաղն ի նկատի ունես, ապա առաքելական եկեղեցին նույնպես դարերով օրհնել է մատաղը, մատաղի աղը, ինչպես նաև տեր-տերն իր ձեռքով էր զոհի արյունով խաչ պատկերում մատաղ խոստացողների ճակատին...
իսկ եթե բնական երևույթները փառաբանելը ընդունենք որպես "հեթանոսական ծես", ապա դա ավելի շատ կլինի երկրպագություն ճշմարիտ գիտելիքին ու գիտելիքի լույսին....
ինքս էլ ներկա չեմ եղել Տաթևով,և ափսոսանքով իմացա եղելության մասին...
Հարգանքի ու մեծարանքի տուրք տալով մեր եկեղեցու փառապանց ներկայացուցիչներին` Շիրակացուն,Անհաղթին, Նարեկացուն, Խորենացուն և մյուսներին, որոնք գիտելիքի լույսը միշտ վառ են պահել ու փոխանցել սերունդներին, ցավով ասեմ, որ ներկայումս որոշ եկեղեցականներ ավելի շատ նմանվում են խավարամտությունը պահպանող ճիզվիտական գործակալների, որոնք հոգևորից առավել շատ, նյութի պաշտամունքին են տրվել....
քաշածներդ ապաշխարհանք

Reply

lernci August 14 2012, 10:44:56 UTC
Հիքսոս ջան, էդ կարգերին ես մանրամասն ծանօթ չեմ, թէ ում առաջ պէտք է բաց լինի, ում ոչ, նրանք աւելի լաւ գիտեն։

Խնդիրն այն է, որ այստեղ հեթանոսական ոչ մի բան չկայ, բայց կար մեղադրանք, որ օրինաչափութեանը կարևորութիւն տուողները հեթանոսներ են։

Reply

hiksos August 14 2012, 12:18:13 UTC
կարծում եմ այս տեսանյութում իրենց դժգոհությունն արտահայտողները հեթանոս չեն...
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=AqJ6JN4uSHU

Reply

lernci August 14 2012, 17:58:51 UTC
Այո, ոչ մէկն էլ հեթանոս չէ։
Մնում է պարզել այդ ապատեղեկատւութեան սկզբնաղբիւրը։

Reply


satenik August 14 2012, 08:53:34 UTC
Լեռնցի ջան, ներեցեք, այս հոդվածն էժան շահարկումի տպավորություն է թողնում:
Եղբայր, ես, լինելով Հայոց Եկեղեցու սիրահար զավակ, ընդհանրապես չեմ հասկանում գիշերվա կեսին աստղաբանական երևույթներ դիտարկելու համար ուխտագնացության գնալը ո՞րն է: ՈՒզում էին աստղերը տեսնեին, նախօրոք պայմանավորվեին Վանքի սպասավորների հետ, թույլտվության դեպքում գնային:
Թե ինչու չեն թողել աստղաբաններին՝ դա էլ նրանք գիտեն: Օրինակ ես չեմ բացառում, որ այդ գիտնականները կարող էին լինել սուտ գիտնականներ, և հետո դրանց "ուսումնասիրությունները" աշխատեին ի վնաս Եկեղեցուն և Հայաստանին: Գիտեք հիմա որքա՜ն սուտ գիտնականներ կան, որոնք լցվում են Հայաստան թանի ճանճի պես, հատուկ կեղծելու համար իրողությունները: Կարող է այս տեսակ մի պատճառ լինել, կարող է և լրիվ մեկ այլ պատճառ: Ինչո՞ւ չեն վստահում Առաջնորդարանին:
Հերիք չէ իրենք տգետ են վարվել, մի հատ չեն հետաքրքրվել Վանքից ուխտագնացության հարցերի շուրջ, դեռ մի բան էլ հեթանոսավարի բողոքում են:
Իսկ որ ոստիկանները հսկում են Վանքը՝ դա բացի ուրախությունը ուրիշ որևէ զգացում չի կարող առաջացնել հայ-քրիստոնյայի մոտ:

Reply

lernci August 14 2012, 11:04:43 UTC
Փաստն այն է, որ մի քանի հարիւր մարդ այդ օրը շարժուել էր դէպի Տաթեւ, ոմանք երեւոյթը համատեղել են ուխտագնացութեան հետ, ոմանք զուտ հետաքրքրասիրութեան, ոմանք էլ գիտական։ Մարդկանց մեծամասնութիւնը Տաթեւ էին ժամանել ցերեկը։
Տուժել են եւ հիասթափուել բոլորը, քանի որ խիստ կարգադրութիւն էր եղել արգելել որևէ մէկի մուտքը վանքի շրջակայքը։
Հոդուածում էլ նպատակ կար արտայայտել այդ հիասթափութիւնը եւ ինչ որ չափ լուսաբանել իրողութիւնը։
Առաջնորդարանի վրայ կայ պատասխանատւութիւն այնքանով, որ 1. վանքի դռները փակ են եղել ուխտավորների առջեւ, 2. կեղծ տեղեկատւութիւններ են տարածուել, թէ Եհովայի վկաները, հեթանոսները ցանկանում են գրոհել վանքը։

Իսկ խնդրի գիտական կողմը, որ կասկածի տակ ես դնում դու, նկատելով որ այն կարող է աւելի վնաս հասցնել՝ այլ հարց է։ Այստեղ կայ յստակ փաստ, որը կասկածելի տեղիք չունի՝ Հայկի համաստեղութեան գոտու երէք աստղերը Նավասարդի 1-ին ուղղահայաց դիրք են կազմում հորիզոնի յանդէպ ու կանգնում Տաթեւի սեան գլխին։
Մանրամասնութիւններին կանդրադառնամ։ Կարող ես դիտել այս տեսանիւթը․

Reply

satenik August 14 2012, 13:21:00 UTC
Գիտական կողմը երբևէ կասկածի տակ փորձ էլ չեմ արել դնելու: Նախ տեղյակ եմ, երկրորդն էլ հայտնի է, որ դարեր շարունակ Տաթևի Վանքը եղել է գիտակրթական մշակութային կենտրոն, ինչի՞ մասին է խոսքը, բնական է, որ այն հետաքրքիր պետք է լինի գիտնականներին իր բազմաթիվ բացահայտումներով ու գաղտնիքներով: Խոսքը սրա մասին չէ ( ... )

Reply

lernci August 14 2012, 16:43:44 UTC
Որևէ մէկի կողմից կազմակերպուած չի եղել նման հոսքը մարդկային։ Տարբեր խմբեր իրենց ցանկութեամբ են եկել։

Օրէկան հարիւրավոր տուրիստներ եթէ ոչ հազարավոր, այցելում են Տաթեւ, այնպէս որ վանքի համար նորմալ է նման մարդկային հոսքը։
Այստեղ խնդիրը հէնց Օրիոնն էր, եւ գիշերը։ Սակայն կարելի էր նկարահանող խմբին թոյլ տալ այդ ժամին հանգրուանել։ Առաջնորդարանի վերադասում բոլորն էլ հիանալի գիտեն Վազգեն Գեւորգյանին, նա շուրջ տաս տարի է տարին մի քանի անգամ լինում է Տաթեւում։
Եւ ոստիկաններին ահազանգել են, իբր թէ աղանդավորներն ու հեթանոսները վտանգում են Վանքը։
Այսպէս, յուսով եմ նրանց կողմից կը լինի համապատասխան պարզաբանում եւ բոլոր հարցերը կը գտնեն իրենց պատասխանները։ Ես դեռ յոյս ունեմ, որ կատարուածը ինչ որ թիւրիմացութեան արդիւնք է։

Reply


gost_474_90 August 14 2012, 09:06:50 UTC
Мне кажется, версия с Орионом не очень убедительна. Столп - фалический символ, от этого никуда не уйти, какие бы версии не выдумывали. До сих пор его едут потереть бездетные женщины - это само по себе уже свидетельствует о его роли в языческие времена. В самом хреме Татев до сих пор можно увидеть место для жертвоприношения - там находились волки, которых кормили жертвенным мясом. То есть, хочу сказать, что фальсификация истории храма всегда будет сшита белыми нитками. Намного проще признать, что ранее это был языческий храм, который теперь используется христианами.

Reply

koreolan August 17 2012, 14:22:54 UTC
Это свершилось, Давчег, хоть раз по вопросам истории я с тобой согласен )))

Reply

arman666 August 23 2012, 13:35:58 UTC
Столп-еще с древнейших времен, и именно фаллический символ. Да, и ранее там был храм богини Татев. И именно тогда столп был установлен в таком месте, что на рассвете 1 навасарда с созвездием Орион (его раньше называли Հայկ) наблюдалась та картина, которую описал наш камрад Лернци...
А поступок пары-тройки мракобесов достоин традиции инквизиции, которой отродясь в Армении не было. Тьфууууу!

Reply


ext_530499 August 14 2012, 12:29:30 UTC
lernci August 14 2012, 16:24:23 UTC
Շնորհակալութիւն յղման համար։

Reply


Leave a comment

Up