ԱՄՊԸ ՈՐՈՏԱՑ ԼԵՌԱՆ ԿԱՏԱՐԻՆ

Mar 05, 2011 10:01

Ամպը որոտաց լեռան կատարին,
Մի սարսուռ անցավ եղեգնուտներով,
Տագնապով բացվեց բողբոջը ծառին
Եվ աչքը սրբեց ճնճղուկի թևով:

Ամպը որոտաց լեռան կատարին,
Անտառի սրտից արցունք է ծորում,
Քարափից թռավ, փշրվեց քարին
Հուզմունքից շիկնած ջրվեժը ձորում:

Ամպը որոտաց լեռան կատարին,
Սիրո սարսուռից հովերն արթնացան
Եվ կամաց-կամաց շնչող անտառի
Շուրթերի վրա շշուկներ դարձան:

Ամպը ( Read more... )

Ազգային գաղափարախօսութիւն, Հայ գրականութիւն, Ինքնաճանաչողութիւն, հայեր, բանաստեղծութիւն, Համո Սահյան

Leave a comment

Comments 4

nexacac em. anushanahit March 5 2011, 06:32:42 UTC
Sahyane shat hamov grox a!!

Reply

Re: nexacac em. lernci March 5 2011, 07:21:44 UTC
Հա: Մեր լեռների համն ու հոտն է իր գրերի մէջ:

Reply


varujeans March 5 2011, 07:29:44 UTC
Շնորհակալություն։
Բարի լույս...Է

Reply

lernci March 5 2011, 07:31:45 UTC
Խնդրեմ: Հազար բարի:
Մի լաւ նկար էի ուզում հանաձայնեցնել, բայց չգտայ, էլ առանց նկարի դրեցի:

Reply


Leave a comment

Up