Գաթա, ինձ համբուրող աղջիկ ու ուշացած ստուգում

Mar 31, 2010 15:45

Երազումս գաթա էի թխում, չամիչով ու ընդեղենով, բուռբուռ լցնում էի ու խառնում...  Երբ հանեցի վառարանից, գտա անցյալ տարիների թխածներս էլ, որ չգիտեմ ինչու սեղանին չէի դրել: Ու թաաարմ-թաաարմ էին: Համտես արեցի ու դրեցի սեղանին: 
Համը մինչև հիմա հիշում եմ: Նոր համ էր բայց, իմ նոր թխած:..
Տարօրինակ ու երկաաար երազ էր. ծովափով, համակարգիչներով, բանաստեղծություններով, բլօգով... ոչ մի տեղ տրամաբանությունը չէր կտրվում: ...Միայն`  մի աղջկա թեքվեցի, որ Պաչեմ, պինդ... Համբուրեց: Էնքան անակնկալի եկա, էլ մինչև լույս չխոսեցի ընդհանրապես: 
Մոռացա երազում ստուգեմ` աղջիկ եմ, թե տղա՞՞՞ 

երազ, ԵՍ

Previous post Next post
Up