Գնա մեռի, արի սիրեմ

Mar 29, 2016 09:51

Էս ժողովրդական խոսքը շատ իմաստուն է ախր:

Չէի ուզում անդրադառնալ Գեղամ Գրիգորյանի մահվանն ու նրա "պանծալի" կերպարին, բայց էլ չդիմացա:

ինչու՞ )

между строк, театрО, люди, книга жалоб, art

Leave a comment

Comments 14

artashes98 March 29 2016, 08:59:22 UTC
Ամեն ինչ տեսել էի, բայց որ արվեստում բացարձակ դիլետանտը ասի պրոֆեսիոնալ օպերային երգչի մասին, թե վերջինս "հեչ երգել չգիտի", "էս մարդը երգիչ չէ", ոչ թե, ասենք` "չեմ հավանում իր ձայնը կամ արվեստը", այ դա դեռ չէի տեսել:

Reply

donnamalina March 29 2016, 09:56:33 UTC
դիլետանտը դուք եք, սա մեկ
երկրորդ, վրաս բոչկա գլորելու փոխարեն ուրիշի կարծիքը հարգել իմացեք, էդքան մեծամիտ լինելը շատ անդուր է, մեղմ ասած
սա իմ վիրտուալ տարածքն է, ես իրավունք ունեմ ցանկացած կարծիք հայտնելու, եթե համաձայն չեք, ձեզ գոնե կիրթ մարդու պես պահեք

Reply

artashes98 March 29 2016, 10:18:26 UTC
Օպերային արվեստի բնագավառում իհարկե դիլետանտ եմ, ինչպես և դուք: Դա փաստ է, ոչ թե պիտակավորում:

Մեծամիտ?? Որտեղ էր իմ մեծամտությունը երևում? Մինչդեռ ձեր գրառման երկրորդ մասը այդ տերմինի սահմանումն էր կարծես, հնարավոր չէր չնկատել:

Իհարկե, դուք իրավունք ունեք ձեր կարծիքների, ես էլ` իմ: Կոմենտս կիրթ պահվածքի սահմաններում էր: Համենայն դեպս, "բոչկա գլորելու" ժարգոնով չէր որ հաստատ:

Եթե այդքան սուր եք ընդունում օբյեկտիվ և տեղին քննադատությունը, կարող եք ինձ հանել ձեր "ֆրենդների" ցուցակից, ես էլ նույնը կանեմ, և իրար էլ չենք հանդիպի վիրտուալ տարածքներում: :)

Reply

donnamalina March 29 2016, 10:25:12 UTC
ձեր "սուր և տեղին" քննադատությունը առնվազն ծիծաղելի է
դուք ընկալում եք միայն այն, ինչ ձեզ է հարմար

և թե ինչ կանեմ ես, դա իմ որոշելիքն է
շնորհակալություն, ազատ եք

Reply


(The comment has been removed)

donnamalina March 29 2016, 10:03:36 UTC
+ 1 մեր լեգիոնում

Reply


noni_no March 30 2016, 06:52:17 UTC
եկա ասեմ՝ հա

ես իր հին երգը չեմ լսել, բայց վերջի մի քանի տարի առաջվանը լսել եմ: ծխող մարդուց ի՞նչ երգիչ

ու ընդհանրապես հա

Reply

donnamalina March 30 2016, 08:34:22 UTC
ամենահետաքրքիրը էն ա, որ շատ տարիներ առաջ հենց ինքը մի հաղորդման ժամանակ խոստովանեց, որ առանձնապես լավ չի երգում
ու վստահ եմ, որ դա ասվեց ոչ որպես "ավելորդ համեստության" սոուսի տակ, այլ` բավականին անկեղծ

ո՞նց ես, չես երևում :)

Reply

noni_no March 30 2016, 08:57:51 UTC
մի կողմից հիվանդ, մյուս կողմից զբաղված էի:
2-ն էլ անցնեն, կերևամ:)

բացի իր երգից: ախր էսօրվա մեր օպերան էնքան գավառական ա, որ ամոթ ա, որ էդ շենքում են ելույթ ունենում: գեղի կլուբի բան են: բացի Աիդայից, էդ էլ որ՛տև նորմալ ռեժիսոր-բան բերեցին դրսից:

մի անգամ Ալմաստը գնացի, գավառականությունից, անփութության աստիճանից զզվելս եկել էր:

եթե դու պրոֆեսիոնալ ես, պիտի չհանդուրժես էդ որակը:

Reply

donnamalina March 30 2016, 09:03:31 UTC
ես տենց Անուշի կեսից դուրս եկա
ահավոր զզված
էդ ճղպլիկ դեկորացիաները, պարտիան մոռացող գլխավոր հերոսուհին, անիմաստ միզանսցենները

Աիդան իրոք լավն ա, ու ճիշտ ես նկատել, թե ինչու
ես Չիո-չիո-սանի համերգային բեմադրությունից Ա. Խաչատրյանի դահլիճում ավելի մեծ հաճույք եմ ստացել, քան օպերայից

լավացիր, գարունն արդեն եկավ ;)

Reply


Leave a comment

Up