Տպավորություններ «Բոհեմական ռապսոդիա» (Bohemian Rhapsody) ֆիլմից

Nov 04, 2018 14:51

Երեկ որոշեցինք գնալ կինոթատրոն` «Բոհեմական ռապսոդիան» նայելու: Որպեսզի հանկարծ փաստի առաջ չկանգնենք, մտածեցինք` ճիշտ կլինի նախօրոք տոմսերն օնլայն գնել: Նայեցինք մեր մոտակայքում եղած երկու կինոթատրոնների կայքերում, երկուսում էլ մեզ հարմար մի քանի ժամերի ցուցադրությունների համար դահլիճներում ընդամենը մի քանի տեղ էր մնացել` առաջին ու երրորդ շարքերում ( Read more... )

Ֆիլմեր, Տպավորություններ, Երաժշտություն, freddie mercury, Ֆրեդդի Մերկուրի

Leave a comment

Comments 21

urish November 5 2018, 01:07:02 UTC
Ես էլ եմ պատրաստվում ֆիլմը նայել էկրաններին, թեև Ֆրեդիից համարյա ոչինչ չգիտեմ, և իր արվեստի երկրպագուն էլ չեմ եղել։ Բայց ամուսինս ահագին գնահատում է նրա արվեստը, այնպես որ անպայման կգնանք, ու էդ առումով լավ է, որ տպավորությունդ ընդհանուր առմամբ դրական է։

Reply

deghin November 5 2018, 02:48:40 UTC
Հա, անպայման նայեք, հատկապես էկրաններին հաստատ արժե, որ կենդանի համերգի էֆեկտն էլ զգաք: :)))

Ի դեպ, կարծում եմ, որ էն մարդկանց համար, որոնք Քուինի ու Ֆրեդդիի կենսագրությանն առանձնապես լավ ծանոթ չեն, ֆիլմը իդեալական կարող ա լինել: Պարզապես իմանալու դեպքում ակամա իմացածդ ես փնտրում ու ներկայացվածը համեմատում իրականության հետ, ու էդտեղ սկսվում են թերությունների բացահայտումները, հակառակ դեպքում շատ ավելի հեշտ ա հավանելը: Բայց դե ես, ինչպես, հուսով եմ, երևաց գրառումիցս, չնայած էդ ամեն ինչին, հավանել եմ ֆիլմը: Ու հաճույքով նորից կնայեի, թեկուզ հենց էսօր: :)))

Reply

urish November 5 2018, 03:11:44 UTC
Երևի հենց վաղը երեկոյի համար էլ տոմս նայեմ։ Հուսով եմ էստեղ ձեր նման սղություն չի լինի տոմսերի հարցով։

Reply


urish November 7 2018, 00:09:50 UTC
Երեկ նայեցի ֆիլմը ( ... )

Reply

deghin November 7 2018, 01:16:46 UTC
Ան, ինչ լավ ես գրել: Համաձայն եմ համարյա ամեն ասածիդ: Մենակ ատամների ցցվածության չափազանցությանը համաձայն չեմ, իրականում նույնիսկ ավելի խոշոր ու ցցված էին ատամները, ուղղակի ձևը մի քիչ ուրիշ էր երևի, ու երևի խոսելուն չէր խանգարում առնվազն: :))) Հա, ֆիլմի վերջերում ավելի շատ էր նման Ֆրեդիին, երևի որովհետև հիմնականում բեմի վրա էր, իսկ բեմական կերպարն իրոք շատ հաջող էր ներկայացրել դերասանը: Իսկ ինտելեկտուալ առումով հա, շատ թույլ էր ու սահմանափակ: Սիրած աղձկա հետ հարաբերություններն էլ իսկապես բացահայտված չէին, չնայած նրան, որ քիչ ժամանակ չէր տրամադրված դրան: Իրա սերն էդ աղջկա նկատմամբ թերի էր ներկայացված ու ընդհանրապես հարաբերությունների խորությունը: Ու ամենազավեշտն էն ա, որ էդ խմբի անդամների հետ անախորժությունները, որ էդքան ժամանակ էին խլել, ֆանտաստիկ կերպով ուռճացված ու չափազանցված էին. իրականում իրանք ահագին համերաշխ են եղել, ոչ մի լուրջ գժտություն չեն ունեցել, հա, ինչպես ցանկացած կոլեկտիվում ու ընտանիքում, եղել են տարաձայնություններ, վիճաբանություններ, բայց, իմ իմանալով, տենց լուրջ բանե չեն եղել: Ֆիլմում Ֆրեդին որ հեռանում ա խմբից, ընդ ( ... )

Reply

urish November 7 2018, 01:42:48 UTC
Մեկ էլ ուզում էի ավելացնել՝ ֆիլմը նկարահանողը ահագին պրիմիտիվ ա ամեն ինչ ներկայացնում (երևի ուղղակի ինքն ամեն ինչն ա էդպես պրիմիտիվ ընկալում ու պատկերացնում, որովհետև ուրիշ պատճառ չպիտի լիներ, էլի)։ Ընդհանուր առմամբ, հա, մի բառով եթե ներկայացնեմ ֆիլմը - պրիմիտիվ էր, բայց երաժշտական ձևավորումը վատ չէր (թեև Ամադեուսին հեռավոր էլ չէր հասնի), ու դա ավելի շատ երաժշտության որակից էր ինքնին, քան թե ֆիլմի տված լուծումներից, որոնք էլի տեղ-տեղ պարզունակ էին ( ... )

Reply

deghin November 7 2018, 01:52:45 UTC
Հա, վարակվել ա, որովհետև երբ Ֆրեդին իմացավ, որ հիվանդ ա, արդեն վաղուց միասին էին, նույնիսկ մի քիչ տարօրինակ կլիներ, եթե վարակված չլիներ: Բայց դե նա, ըստ երևույթին, ավելի առողջ ու զուսպ կյանք ա վարել, դրա համար ավելի երկար ա ապրել ( ... )

Reply


Leave a comment

Up