Երևանի քաղաքապետարանը գործարկել է “Կանաչ քաղաք” ծրագիրը: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր խոստացել է, որ քաղաքապետարանը դպրոցներին, մանկապարտեզներին և համատիրություններին կտրամադրի սիզամարգերի մշակման եւ խոտհունձի համար նախատեսված համապատասխան սարքավորումներ: Կվերանորոգվեն նաև ոռոգման ցանցերը:
Նա նշել է, որ կկանաչապատվեն նաև մայրաքաղաքի բոլոր մուտքերը:
Ինչ լավ բան են մտածել-ողջունելի քայլ է: