Քցոցի

Jan 27, 2012 12:10


     Ասում են հայերը սենց են, նենց են, կեղծարարությունների համար խելքները իրանցը չի, խաբում են, "քցում են", գողանում են ու էլի սենց լիքը բաներ...

Բա տեսեք ուրիշ տեղեր ինչա կատարվում, գիտեք մյուսները սուրբ են? Ընդհակառակը` մեզնից էլ բեթար են...

Հենա էս վերջերս UK-ում ձերբակալվել են մոտ 100 մարդ, ովքեր ապօրինի վաճառել են 2012թ. Օլիմպիական խաղերի տոմսեր և հյուրանոցի համարներ: UK-ի կառավարությունն էլ «Սև շուկայի» ստեղծումից խուսափելու համար օրինական մակարդակում հաստատել է օլիմպիական տոմսերի` մինչը 20 հազար ֆունտ ստերլինգի վաճառքի դեպքում տուգանքների մասին նախագիծը: Այդ գումարը 10 անգամ ավել է ամենաէժան տոմսերից:

ՆԳ նախարարի խոսքով, բրիտանական օրինապահ մարմինները արդեն ձերբակալել են 97 մարդու, ովքեր մեղադրվում են տոմսերի ապօրինի վաճառքի մեջ: Ներկայումս, պաշտոնական ալիքների միջոցով, Մեծ Բրիտանիայում իրացվել է օլիմպիական խաղերի ավելի քան 3.5 մլն և պարալիմպիկ խաղերի 1 մլն տոմս:

Հայերի արածներն ինչա սրա դեմ? Նենց փողեր են սրանք ուտոււմ, որ հայը ամբողջ կյանքում ուզի էլ, չի կարա...

բոոոոոոոոոոոոոոո, kvalt, Կիսաքլգոց, nature, ...utyun, economics, armenia, welcome, հայեր, turudmpoc, Քցոցի, livejournal, interesting, Անգրագիտություն, qlung

Previous post Next post
Up