Դափնիներ աղանդավորներին. «հովիվ» Արթուր Սիմոնյանը`«Լավագույն հեղինակ»

Apr 21, 2011 15:30


Օրերս, ի զարման և ի ապշեցում ինձ, տեղեկացա, որ Երեւանի գրողների միություն նորաբաց կազմակերպությունը «Կյանքի խոսք» եկեղեցի կոչվող աղանդավորական որջի առաջնորդ , «հովիվ» Արթուր Սիմոնյանին պարգեւատրել է «Լավագույն հեղինակ» մրցանակով: Ինչին էլ անհագուրդ հրճվանքով իր բլոգում անդրադարձել է դափնեկիրը . «Երեւանի գրողների միությունը ինձ ճանաչել էր 2010 թվականի լավագույն հեղինակ: Այդ առիթով մի խումբ հայ անվանի գրողներ, բանաստեղծներ՝ ճանաչված գրականագետ, Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի ղեկավարությամբ, ինձ հանձնեցին «Լավագույն հեղինակ» մրցանակ-պատվոգիրը, որում մասնավորապես ասվում է. «Լավագույն հեղինակ» մրցանակը տրվում է գրող, հրապարակախոս, հոգեւոր գործիչ Արթուր Սիմոնյանին՝ 2010 թվականին «Գրական կյանք» պարբերաթերթում տպագրված «Տիտանիկ», «Ով է ապագայի մարդը» եւ «Ծիծաղը հյուրի պես է, ուրախությունը՝ տեղաբնակ» էսսեների համար»: Սա թերևս հայ գրողական արհեստակցություններում կատարվող առաջին տարօրինակ դեպքը չի, բայց բացառիկիներից է. աղանդավորը մրցանակ է ստանում իր գրողական ձիրքի համար` փոխաանակ  մրցանակ ստանա   հայ ազգը պառակտելու գործում խաղացած լավագույն դերի համար: Ի դեպ, Արթուր Սիմոնյանի անվան հետ բազմաթիվ մեծ և փոքր իրադարձություններ են կապվում` տխրահռչակ «Կյանքի խոսք» եկեղեցու մեծ ֆինանսավորում պահանջող նոր շենքի կառուցումը, մեր խամաճիկ պաշտոնյաներից մեկի հետ նրա մտերմությունը, հայրենի շոու-աստղիկների հետ բարեկամությունն ու եղբայրություն-քույրությունը: Մի խոսքով այս հանճարեղ գրողը բավականին լուրջ հասարակական գործիչ է, իսկ եթե հաշվի առնենք նրա քաղաքական` ազգապառակտիչ  նպատակները ,  ուրեմն նաև քաղաքական գործիչ: Ու փոխարեն այս գրողին լռեցնելու, դեռ մի բան էլ գովերգում են: Ու բավական չեն այդ «հովվին» հետևող մոլորյալները, դեռ ընթերցողներ էլ են ավելացնում, որ կամաց -կամաց կուրորեն-ստեղծագործական ճախրանքով միանան այդ հոտին ու լսեն կյանքի խոսքը: Ցավալի է, որ օտարածին այս շարժման առաջնորդն  ու նրա նմաններն այսօր մեր երկրում հարգանք ու պատիվ են վայելում: Ցավալի է, որ կարողանում են  կրոնն են իբրև քող օգտագործել հանուն քաղաքական նպատակների: Ցավալի է, որ աղճատում են ազգիս դիմագիծը: Ցավալի է , որ արժանանում են դափնիների:
Ցավալի է...

Կյանքի խոսք, artur simonyan, Արթուր Սիմոնյան

Previous post Next post
Up