Հեռուստաընկերությո՞ւն, թե՞ աղբատար մեքենա․․․

Dec 06, 2010 16:07



«Եթե ուզում ես նվաճել մի պետություն, այլասերիր այն»
 այլասերող ֆրանսիացի արքայի մտքերից․․․

Հանգստյան օր է․․․գերհոգնած շաբաթից հետո,երբ արդեն ընթերցանությանդ հագուրդը բավարարել ես, որոշում ես մի քիչ էլ ցրվել հեռուստացույց դիտելով, ու եթե ընտրությունդ մեծ չէ    / հերթական անգամ գրպանիդ պարունակությունն է այդ որոշողը․ գումար չունես «սպուտնիկ»  կոչվածի համար-չնայած չեմ կարծում, որ տարբերությունը մեր ալիքների հետ համեմատ մեծ կլինի/ ,   ուրեմն պատրաստ եղիր տեսնելու անհասկանալի քաոս, որն իրականում ընդունայն է․․․

Ինչ որ անհասկանալի լայն արտաքինով ու  /իր հաղորդմանը հակադարձ համամատական/ լուրջ դեմքով  մի աղջիկ, մի նիհար, իր ֆոնին հազիվ երևացող տղայի հետ, եթերը լցնում են դատարկ զրույցներով՝ սոցիալական սայթերում և  զանազան - զարմանազան երկրորդական բնույթի առկա նորությունների մասին․ միայն ապշել կարելի է, և ո՞ր պետությունն է նման շռայլություն թուլ տալիս․․․Պետություն, որտեղ հեռուստաընկերություններում հատուկ օրերի են սպասո՞ւմ, որ ազգիս մեծերի մասին հաղորդումներ ցուցադրեն․․․
Բայց դա դեռ ոչինչ , նյարդային ցնցման մեջ կընկնեին մեր պապերը, եթե տեսնեին իրական շոու կոչված այլասերվածություն սերմանող, մի քանի  բ- պ- փ․․-երի խաղը, գուրգուրանքը, անկողնային տեսարանները․․․
Իսկ իմ նյարդերը ամուր են․ իմունիտետի համար ես ամեն օր քիչ - քիչ ստանում եմ այս աղբը փողոցում, համալսարանում․ տեսում եմ տղաների որսի դուրս եկած թվացյալ համեստ աղջիկների, հայուհիներ, որոնք գնչուհիների են նմանվել, դատարկապորտ ու դատարկախոս տղաների, որ լավագույն դեպքում ինտերնետում չաթ են անում համեստ հայուհիների հետ․․․․
Հաջորդ աղբարկղը լրագրական կանոններից հեռու «Բարիլույս -եր»-ն են, հաղորդաշարեր, որոնք տարբեր աղբարկղերում, տարբեր անտաղանդության աստիճան ունեցող մարդիկ են վարում, ու հասկանում ես, որ բարի լույսդ հարամվում է, լույսդ խավարում է
Տեսնում ես բազմոցին մեղկությամբ գահած մի անբարո « գրող» ու ցավի, որ հոգեկան ոլորտում առկա իր խնդիրները լուծելու փոխարեն մարդկանց խորհուրդներ է տալիս․․․
 Իմաստակներն այսօր իմաստուն են թվում․ ու չկա անդերսենյան մանուկը, որ գոռա՝ ԹԱԳԱՎՈՐԸ մե՜րկ է․․․

շարունակելի․․․

Վիոլետ Գրիգորյան, Զարուհի Դիլանյան, Հեռուստաընկերություններ

Previous post Next post
Up