(no subject)

Jun 18, 2010 22:36

ՄԱՍ 2

Այստեղ հավաքված տարեցները լավ են հիշում թե' Կոմիտասի անվան պանթեոնում Պ.Սևակի խոսքը, թե' այդ ցույցի հետևանքները` ոչ միայն աշխատանքից ազատումներ, այլև` ձերբակալումներ…: Պ.Սևակը մի մեծություն էր, որին հենց այնպես չէին կարող նույն պահին ոչնչացնել: Եվ, վիշապին բնորոշ համբերությամբ, Կարմիր հրեշը սպասեց ևս 6 տարի` իր վրեժն իրականացնելու համար: 1971-ին լռեց հայոց լեզվի ժամհարը և ջատագովը, և իհարկե, մայրաքաղաքից դուրս, աչքից հեռու` իր հարազատ գյուղի ճանապարհին: Կարմիր հրեշը Մեծ պոետի  կյանքը խլելով փորձեց ·

«……………. դաշույնով իր սուր

Կտրել նաև արմատից լեզուն,

Եվ սակայն …իզո ւր

Չի' հատվել լեզուն»

Պարույր Սևակի,

«Մնացել է նա` հատվելո վ անգամ…»

……………………………………………

«Չկարողացա'ն քեզ մեզնից խլել»

ժոզովրդի Սիրելի', Աստծո Ընտրյա'լ:

«Ագահ կոկորդում դու խոր ես խրվում» ·
և ահա`Տիրոջ կամոք, Կարմիր հրեշը լեշի պես տապալված է: Հայը վերջապես արձանագրեց իր ազատությունը և անկախությունը: Ճիշտ է, ահռելի թանկ գին ենք վճարել մեր պետականությունը հաստատելու և մեր պետության մեջ Մաշտոցի և Նարեկացու լեզվով խոսելու երանելի իրավունքը ձեռք բերելու համար`միլիոններ և անկրկնելի անհատներ: Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է այդ: Սա է պատճառը, որ չի դադարում մարդկային հոսքը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ, իսկ հունիսի 17-ին`  Զանգակատուն: Եվ այս լուռ միասնության հոսքի մեջ է արտահայտվում թե' մեր ցավը, թե' մեր հուշը: Թող հնչի որպես խոստովանություն · այդ օրերին հոգիս  տոգորվում է մի անբացատրելի երջանկության զգացոմով և մի պահ ամաչում եմ ինքս իձանից: Ինչպե՞ս կարելի է`սգո, ողբի այս օրերին…: Բայց հետո …գիտակցությունս հուշում է և հասկանում եմ, որ մեր միասնության ոգին է, որ թևեր է տալիս մեղավոր հոգուս: Իսկապես, ինչպես հոգիդ չցնծա այս միասնական օրերին, երբ չկան կուսակցություններ, չկան տարաձայնություններ, այլ կա միայն մի գիտակցություն` մենք բոլորս հայ ենք և ընդհանուր անելիք ունենք: Երանի թե տարվա մյուս օրերին էլ լինեինք այսպես համախմբված և օրեցօր, տարեցտարի իրականացնեինք մեր նախնիների կողմից մեզ ժառանգած ծրագիրը: Պ.Սևակը այն անհատներից է, ով Աստծո կողմից իր վրա դրված ողջ ծրագիրը իրականացրեց անթերի: Հիշենք թե ի՞նչ ժամանակներում ծնվեց և մահացավ մեծն Պ.Սևակը`Սովետական Միության տարիներին: Բայց …ժամանակը չի կարող իշխել հանճարին: Նա ի'նքը հեծավ ժամանակի նժույգին` ինչպես Դավիթը իր Քուռկիկ Ջալալուն:

ՍևԱԿ

Previous post Next post
Up