Մարդակշիռը ոչ միշտ է հավասար լինում հոգեկշռին. Ի՞նչ է մեղքը...

Jan 08, 2012 02:14



Մեղքն Աստծու հանդեպ մեր անհնազանդությունն է ... Ցավով ենք ամեն անգամ ինքնախոստովանում, որ առանց մեղքերի ապրել դժվար է...շատ դժվար...շատ...նույնիսկ հաճախ անհնար...բայց սա հենց մեր թուլության դրսևորումն է... . այս անտանելի նահանջը...այս համակերպումը յուրաքանչյուր օր ապտակում է երեսիդ մի արգահատելի շաչյունով...Ու դու ամեն օր մի մանկական ձգտումով փորձում ես ապրել առանց մեղքերի...Նոր օրդ սկսում ես այնպես, ինչպես այն անփույթ աշակերտը, որ նոր տետր վերցնելիս փորձում է գեղեցիկ ու մաքուր գրել, բայց երկրորդ էջից նորից նույն պատմությունն է...անփույթ...անմաքուր...նույնիսկ ճաշոտ...
  Դեռևս քրիստոնեության արշալույսին ձևակերպվեցին մարդուն` իր վերջալույսին մոտեցնող մահացու մեղքերը: Թերևս որոշ խմբագրումներով մեր հոգևոր հայրերը մեզ ժառանգեցին 7 մահացու մեղքերի ցուցակը   /մեղքեր, որոնք իրենց հերթին բազմաթիվ մեղքեր են ծնում/ `

1. Հպարտություն 
2. Նախանձ 
3. Բարկություն 
4. Ծուլություն 
5. Ագահություն 
6. Որկրամոլություն 
7. Բղջախողություն (պիղծ մտածմունքներ ու գործեր)

Ու եթե այս մեղքերը քո ամենօրյա քամոցում է հայտնվում, դու հասկանում ես, թե որքան տկար ես ու դատարկ, թե որքան անտանելի է, որ քո մարդակշիռը խեղճանում է հոգեկշռիդ առաջ...իսկ քեզ ՆԱ...ՏԻ-ն ...ԱՐ-ը տվել է մեծ-մեծ հոգի..տվել է մաքուր...իսկ մենք ամեն օր այդ հոգին մտցնում են կեղտաջրի մեջ...Փորձենք ապրել մաքուր...
P.S. Ուշադիր նայեք տեղադրված նկարին.

картина- нидерландского художника Иеронима Босха -

«Семь смертных грехов и Четыре последние вещи» 

Բոսխ, մահացու մեղքեր, մեղք, Զար, Զարուհի

Previous post Next post
Up